Պետությունը, ճանաչելով իրավունքների խախտումները, կձևավորի տուժող քաղաքացիների վստահությունը իր նկատմամբ

Epress-ի կողմից կազմակերպված հաղորդաշարի ընթացքում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը անդրադարձ է կատարել 2018թ. սեպտեմբերին նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքին, 2015թ. «Էլեկտրիկ Երևանի», 2016թ. հուլիսյան իրադարձությունների, 2018թ. ապրիլյան դեպքերի ընթացքում արձանագարված մարդու իրավունքների խախտումներին: Հայկուհի Հարությունյանի խոսքերով, ըստ հրապարակված պաշտոնական տեղեկատվության, Լևոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքի շրջանակը առնչվում է այն փաստերին, որ […]

Անավարտ հեղափոխություն դատական համակարգում

Գալա ԹՎ-ի եթերում հեռարձակվող «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը և փաստաբան Գևորգ Գյոզալյանն անդրադարձել են դատաիրավական համակարգում առկա խնդիրներին: Հայկուհի Հարությունյանի գնահատմամբ դատաիրավական բարեփոխումների թեման այդքան էլ շատ չի արծարծվում, բայց դա կարևորագույն առանցքն է` հեղափոխական հասարակության զարգացման արժեքները ամրագրելու համար: Ըստ Հ. Հարությունյանի` հեղափոխությունը դեռևս դատաիրավական համակարգին […]

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հոբելյանական 10-րդ հանդիպում

2018 թվականի դեկտեմբերի 10 Թբիլիսիում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հոբելյանական 10-րդ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել և Թավշյա հեղափոխության վերաբերյալ ոգեշնչող ելույթով է հանդես եկել Ֆորումի 1-ին աշխատանքային խմբի համակարգող Հայկուհի Հարությունյանը: «Հայաստանը միասնականության անհավատալի օրինակ էր, ինչը զգացվեց նաև ԱլԳ տարածաշրջանում և ինչից բոլորս օրինակ պետք է վերցնենք: Հպարտ եմ այսօր այստեղ […]

«Ապրիլյան պատերազմի օրերին տարածքներ է վաճառել» արտահայտությունը վերաբերել է Խաչատուրովին եւ բնույթով արատավորող է». փաստաբան

Դատավոր Տաթեւիկ Ստեփանյանի նախագահությամբ այսօր «Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի» քաղաքացիական հայցով հերթական դատական նիստն էր: Հիշեցնենք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Մարտի մեկի հայտնի քրեական գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը դատի է տվել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին՝ 2018թ.-ի ասուլիսներից մեկում իր հասցեին ապրիլյան ռազմական գործողությունների առնչությամբ հնչեցրած որոշակի արտահայտությունների (մանրամասն՝ […]

Կարծիք «Հիվանդանոցային և արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունների անցկացման կարգը սահմանելու մասին»

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից պատրաստվել է կարծիք ՀՀ առողջապահության նախարարության կողմից հրապարակված «Հիվանդանոցային և արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ: Կարծիք «Հիվանդանոցային և արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունների անցկացման կարգը սահմանելու մասին»