ԻՊԱՍ նախագահ Հայկուհի Հարությունյանին շնորհվեց «Արդարադատության մատչելիություն» անվանակարգում մրցանակը

2019թ. փետրվարի 20-ին տեղի ունեցավ «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության» արարողությունը: «Արդարադատության մատչելիություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանին՝ թափանցիկության, իրավունքի գերակայության, Հայաստանի բոլոր քաղաքացիների համար արդարադատության ապահովման ուղղությամբ գործադրած բացառիկ ջանքերի համար: Իր ելույթում Հայկուհի Հարությունյանը նշեց. «Մրցանակը այն խոսուն պատասխանն է, որ վերջապես ես կարող եմ տալ բոլոր այն մարդկանց, […]

Ստեփան Գրիգորյանի պաշտպան. «Հույս ունենք, որ դատարանը կկիրառի խոսքի ազատության պաշտպանության սկզբունքը»

Այսօր, Երեւանի ընդհանուր իրավասության Էրեբունու նստավայրում շարունակվում էր «Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի» գործով դատական նիստը: Հիշեցնենք, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանից երկու միլիոն դրամ բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում, դատական ծախսերի փոխհատուցում եւ հրապարակային հերքում: Ըստ Յուրի Խաչատուրովի, 2018-ի հուլիսի 30–ին «Ա1+» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում, Ստեփան Գրիգորյանը վիրավորել է իր […]

Հայկուհի Հարությունյան. Հեղափոխական ժողովրդի ակնկալիքները թույլ են արտահայտված կառավարության ծրագրում

Հեղափոխական ժողովրդի ակնկալիքները շատ ավելի քիչ ու թույլ ձևով են արտահայտված կառավարության ծրագրի բոլոր ոլորտներում՝ ներառյալ նաև դատաիրավական ու մարդու իրավունքներին վերաբերող հատվածներում։  Նման կարծիք  հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը՝  «Ինչպե՞ս ապահովել դատարանների անկախությունը և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը» թեմայով քննարկման ժամանակ։ «Այն իրականությունը, որ մենք ունեինք 2018-ի ապրիլից հետո, ճիշտ […]

Տեղեկանք «2018թ. ապրիլյան դեպքերի ընթացքում ներկայացված հանցագործության մասին հաղորդումների, հարուցված քրեական գործերի, տեղեկատվության հարցումների ընթացքի վերաբերյալ»

Կազմակերպության կողմից պատրաստվել է տեղեկանք, որտեղ ներկայացվել է կազմակերպության կողմից 2018թ. ապրիլի 17-ից 25-ը և դրան հաջորդող ժամանակահատվածում ուղարկված հանցագործության հաղորդումների, տեղեկատվության հարցումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից խաղաղ ցույցի մասնակիցների և ցույցը լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնի ուժ գործադրելու, ոստիկանության բաժիններ անօրինական բերման ենթարկելու, օրենքով սահմանված ժամանակից ավելի պահելու և հատուկ […]

Կարծիք ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից կազմվել է ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ կարծիք՝ կոնկրետ ոլորտների, դրանց լուծման ուղղությամբ մոտեցումների և համապատասխան առաջարկությունների ներկայացմամբ: Կարծիք Կառավարության ծրագրի վերաբերյալ