Կալանավայրում Մհեր Եղիազարյանի մահը «պետք է ազդակ լինի Արդարադատության նախարարությանը»

Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը հետևյալ հարցադրումներն է առաջ քաշել. «Արդյո՞ք այն առողջական վիճակը, որը ուներ անձը, բավարար էր, որպեսզի իրեն պահեին քրեակատարողական հիմնարկում: Եվ, ամենակարևորը, արդյո՞ք «Նուբարաշեն» ՔԿՀ-ի համապատասխան բուժսպասարկումը և ծառայությունները բավարար էին, որպեսզի կարիքները հոգային»: Դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանն […]

Յուրի Խաչատուրովը Ստեփան Գրիգորյանից 2 մլն դրամ է պահանջում եւ հրապարակային հերքում

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանից երկու միլիոն դրամ բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում, դատական ծախսերի փոխհատուցում եւ հրապարակային հերքում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Յուրի Խաչատուրովի ներկայացուցիչ Գրիգոր Բեքմեզյանը: Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում դատավոր Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ, կայացել է «Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի» գործով նախնական նիստը: […]