«Հանրային վարչարարության որակի բարելավում» ծրագիր

2019թ. հունվարի 1-ից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն Ժողովրդավարության Ազգային հիմնադրամ ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Հանրային կառավարման բարելավում» ծրագիրը:

Ծրագիրը կնպաստի դատաիրավական բարեփոխումների խթանմանը Հայաստանում: Ծրագրի շրջանակներում կկազմակերպվի վարչական արդարադատություն վերաբերյալ դասընթաց, կիրականացնի դատավարության մոնիթորինգ վարչական դատարաններում, ինչպես նաև կտրամդրի իրավաբանական աջակցություն ՀՀ քաղաքացիներին, ովքեր առնչվում են հանրային կառավարման և վարչական արդարադատության հետ:

Ծրագրի նպատակներն են՝

  • Երաշխավորել անհատների իրավունքների պաշտպանությունը՝ վարչական որոշումների կայացման օրինականության սկզբունքի գործնական կիրառման միջոցով և գործնականում դարձնել օրինականության սկզբունքը ավելի արդյունավետ։
  • Երաշխավորել հանրային շահը՝ հանրային ոլորտում որոշումների կայացման գործընթացներում թափանցիկություն հաստատելով ինչպես նաև հետևողականորեն հեշտացնելով վարչական գործողությունների նկատմամբ վերահսկողությունը։
  • Մեծացնել ժողովրդավարական հաշվետվողականությունը:

Ծրագրի ավարտին, կազմակերպությունը կմշակի վարչական արդարադատության բարեփոխումների փաթեթ, որը համարվում է Հայաստանի նոր ձևավորված կառավարության առաջնահերթություններից: