Ավագյանն ընդդեմ Հայաստանի: ՄԻԵԴ-ը ճանաչել է ցմահ ազատազրկման դատապարտված անձի արդար դատաքննության իրավունքի խախտումը

2018 թվականի նոյեմբերի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել Ավագյանն ընդդեմ Հայաստանի գործով: ՄԻԵԴ-ը ճանաչել է ցմահ ազատազրկման դատապարտված Խ. Ավագյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը հետևյալ փաստական հանգամանքների համատեքստում ու հիմնավորումներով: Դիմումատուն՝ Խ. Ավագյանը, սույն գործով նշել է, որ ՀՀ ներպետական դատարաններում գործի քննության ժամանակ զրկված է եղել փորձագետներին հարցաքննելու և տրված փորձագիտական […]