Սևծովյան տարածաշրջանի հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումը «Կառուցել ավելի կայուն քաղաքացիական հասարակություն» խորագրով

2018 թվականի նոյեմբերի 12-14-ը Բրյուսելում անցկացվում է Սևծովյան տարածաշրջանի հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումը «Կառուցել ավելի կայուն քաղաքացիական հասարակություն» խորագրով, որի հիմնական նպատակն է ուշադրության առարկա դարձնել Սևծովյան Համագործակցությունը, քաղաքացիական հասարակության կողմից կյանքի կոչած ավանդները, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանում քաղաքացիական հասարակության կայունության աճը:

Ֆորումին մասնակցել և ելույթով է հանդես եկել նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Ելույթում Հայկուհի Հարությունյանը խոսել է իր մասնագիտական գործունեության, հասարակական կազմակերպությունների դերի, վերջիններիս միջև համագործակցության կարևորության, և այլ հարցերի մասին:

Հայկուհի Հարությունյանն իր ելույթում անդրադարձել է նաև 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած իրադարձություններին. «2015թ., 2016թ. և 2018թ. «թավշյա» հեղափոխության խաղաղ հավաքների և երթերի ժամանակ մենք կենտրոնացրել ենք իրավաբանների խումբ՝ քաղաքացիներին, ոստիկանների կողմից կիրառված դաժան վերաբերմունքից տուժած անձանց իրավական աջակցություն ցուցաբերելու համար: Մենք ներկայացրել ենք ավելի քան 60 բողոք խաղաղ հավաքների մասնակիցների անունից, ինչը ցույց է տալիս խաղաղ հավաքներին մասնակցելու, խոսքի ազատության խախտումների համակարգային բնույթը: Մենք խոսում էինք քաղաքական բանտարկյալների մասին և ներկայացնում նրանց ազգային և միջազգային հարթակներում: Սրանք պարզապես թվեր չեն…» -նշել է Հայկուհի Հարությունյանը:

 

And… we have just started the 11th edition of the Black Sea NGO Forum!“With the title of this year’s edition we show…

Posted by Black Sea NGO Forum on Monday, November 12, 2018