Տեղեկանք «Բարձրագույն դատական խորհրդի» գործունեության վերաբերյալ

Սույն տեղեկանքը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2018թ. հոկտեմբերին: Տեղեկանքը վերաբերվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների թեկնածուների նշանակման  գործընթացի կամայականություններին: Վերջիններս ունեցել են տարբեր դրսևորումներ և հիմնականում առնչվել են աշխատանքի նախկին փորձ չունեցող, մասնավոր կազմակերպությունների փաստաբան հանդիսացող դատավորի թեկնածուներին: Տեղեկանք Բարձրագույն դատական խոհրդի գործունեության վերաբերյալ Կազմակերպության կողմից 2018թ.-ին մայիսին պատրաստված […]

Ստեղծվել է իրավական և դատական բարեփոխումների 2019-2024թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը մշակող աշխատանքային խումբ

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2018 թ. հոկտեմբերի 24-ին ընդունված N 556-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ-ում ստեղծվել է իրավական և դատական բարեփոխումների 2019-2024թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը մշակող աշխատանքային խումբ: Խմբի կազմում ընդգրկվել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը: ՀՐԱՄԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2019-2024 ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՄՇԱԿՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ […]

Ներկայացվել է ՏՀԶԿ(OECD) Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի վերաբերյալ զեկույցը

2018 թվականի հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի խմբի անդամների այցը Հայաստանի Հանրապետություն: Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում ներկայացվել է ՏՀԶԿ Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ […]