Ժողովրդավարություն. քննադատատական փոփոխության անհրաժեշտությու՞ն:

2018թ.-ի հոկտեմբերի 7-ից 9-ը Պրահայում տեղի է ունեցել «Ժողովրդավարություն. քննադատատական փոփոխության անհրաժեշտությու՞ն» խորագրով 22-րդ ամենամյա կոնֆերանսը:

Կոնֆերանսին իրենց մասնակցությունն են ունեցել տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ներառյալ՝ քաղաքագետներ, փիլիսոփաներ, ակտիվիստներ և ընդդիմադիրներ, քաղաքականության վերլուծաբաններ, ձեռներեցներ և մշակութային գործիչներ:

Կոնֆերանսին մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Կոնֆերանսի քննարկումների ընթացքում ուսումնասիրվել են ժողովրդավարության, զարգացող պոպուլիզմի և ազգայնականության սոցիալ-տնտեսական մարտահրավերները, ինչպես նաև թվային դարաշրջանի տեղեկատվական տեխնոլոգիաների կտրուկ փոփոխությունները:

Կոնֆերանսի նպատակներից է եղել նաև ներգրավել երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին՝ վերոնշյալ հարցերի, ինչպես նաև ժողովրդավար կառավարման նկատմամբ վստահության ձևավորման վերաբերյալ իրենց տեսակետը կիսելու և քննարկելու համար:

Democracy: In need of a critical update?#forum2000 #forum2000conference

Posted by Forum 2000 on Monday, October 8, 2018

 

 

www.forum2000