Հատուկ քննչական ծառայությունը կասեցրել է 2016թ. հուլիսի 29-ին ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործը

2018թ.-ի սեպտեմբերի 24-ին Հատուկ քննչական ծառայության կողմից ստացված գրության համաձայն՝ 2016 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքի «Սարի Թաղ» թաղամասում անհայտ անձանց կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնությունների մասով հարուցված քրեական գործը կասեցվել է: Ըստ Հատուկ քննչական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության՝ քրեական գործի վարույթը կասեցվել է «որպես մեղադրյալ անձը հայտնի չլինելու» պատճառաբանությամբ: Միաժամանակ ՀՔԾ-ն ներկայացրել […]