Դիտորդների խումբը հանդիպել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչները 2018թ. օգոստոսի 29-ին հանդիպել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ:

Հանդիպմանը մասնակցել են Խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը, Խմբի դիտորդներ Հայկ Թադևոսյանը, Ռոբերտ Ռևազյանը, Արա Ղարագյոզյանը, Նարե Հովհաննիսյանը, Ռուբեն Սարգսյանը, Զառա Հովհաննիսյանը, արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ ԱՆ քերակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, ինչպես նաև Նախարարության այլ ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Խմբի՝ ՔԿՀ-ներում իրականացված գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:

Հանդիպման ավարտին պարբերական քննարկումներ կազմակերպելուն և համագործակցությունը խորացնելուն ուղղված պայմանավորվածություն է ձեռք բերվել:

 

Աղբյուրը՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ