«ՀՀ-ում 2018 թ. ապրիլյան խաղաղ ցույցերի մասնակիցներին իրավական աջակցության և արդյունավետ պաշտպանության միջոցների ապահովում» ծրագիր

2018թ. հուլիսի 1-ից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը գործընկեր կազմակերպությունների և փաստաբանական գրասենյակների հետ համատեղ «Հանուն Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի ապրիլյան խաղաղ ցույցերի մասնակիցներին իրավական աջակցության և արդյունավետ պաշտպանության միջոցների ապահովում» ծրագիրը:

Ծրագրի հիմնական նպատակն է իրավական աջակցություն տրամադրել ՀՀ-ում 2018թ. ապրիլին կայացած խաղաղ ցույցերի ժամանակ բռնության ենթարկված անձանց:

Մասնավորապես, ծրագրի շրջանակներում կիրականացվի 2018 թվականի ապրիլյան դեպքերի ժամանակ բռնության ենթարկված քաղաքացիների ներպետական պաշտպանության միջոցների, ինչպես նաև կոնվենցիոնալ մեխանիզմների կիրարկում:

Թվով  19 անձանց վերաբերյալ  գանգատներ կներկայացվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կոնվենցիայի մի շարք հոդվածների խախտումների հիմքով:

Ծրագրի շրջանակներում  2018 թվականի ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում խոշտանգումների և այլ անօրինական գործողությունների արդյունքում տուժած քաղաքացիներին իրավական աջակցություն  կցուցաբերվի 41 քրեական և 14 վարչական վարույթի շրջանակներում:

Կազմակերպության կողմից կպատրաստվի նաև մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաշվետվություն:

 

Գործընկեր կազմակերպություններ

«Հելսինկյան քաղաքացիական Ասմբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպություն

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպություն

Փաստաբանական գրասենյակներ

«Օրենքի ուժով» փաստաբանական գրասենյակ

«Մեժլումյան Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ

Փաստաբան Արա Ղարագյոզյան