Կարծիքը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից 2018թ.-ին:
Կազմակերպությունը ներկայացրել է իր դիտարկումները և առաջարկությունները ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի» նախագծի վերաբերյալ, որտեղ առաջարկվում է ընդլայնել խափանման միջոցների տեսակները՝ ներառելով տնային կալանքը և վարչական վերահսկողությունը, ինչպես նաև փոփոխել կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու պայմանները և հիմքերը: