Վահագն Ղումաշյան (2016թ. հուլիսյան դեպքեր)

Դադարեցվել է Վահագն Ղումաշյանի նկատմամբ քրեական հետապնդումը 2018թ. հունիսի 22-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել դադարացնել Հիմնադիր խորհրդարանի աջակից Վահագն Ղումաշյանի նկատմամբ դեռևս 2016թ. հուլիսի 30-ից ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Վահագն Ղումաշյանը մեղադրվում էր 2016թ. հուլիսի 29-ին Սարի Թաղում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ, […]

«Անպատժելիների» ձերբակալություններ, «Տեսակետների խաչմերուկում» քննարկվում են վերջին աղմկոտ զարգացումները

Վերջին օրերին ուժային կառույցները ձեռնաշղթաներ են հագցնում այնպիսի կերպարների, որոնք տարիներ շարունակ համարվել են անպատժելի ու հենց իրենք են հրահանգներ տվել՝ ձեռնաշղթաներ կիրառել այլոց նկատմամբ: «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում վերջին շրջանի աղմկահարույց բացահայտումների շուրջ ենք զրուցում խորհրդարանի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Հովիկ Աղազարյանի և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» […]