ՀՀ արդարադատության նախարարության և դատական դեպարտամենտի պատասխանը ԻՊԱՍ-ի կողմից Բարձրագույն դատական խորհրդի գործունեության վերաբերյալ արված դիտարկումներին

2018թ.-ի հունիսի 19-ին ստացված գրություններով ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ դատական դեպարտամենտը պատասխանել  են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից  Բարձրագույն Դատական Խորհրդի՝ դատավորների նշանակման գործառույթի իրականացման դիտարկումների արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքին:

ՀՀ արդարադատության նախարարությունը ի պատասխան՝ հայտնել է , որ նախաձեռնել է ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված՝ նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու համար Բարձրագույն դատական խորհրդում իրականացվող գաղտնի քվեակարգի փոփոխությանն ուղվված գործընթաց:

Հարկ է նշել, որ տեղեկանքը հասցեագրվել է Բարձրագույն Դատական Խորհրդին, սակայն դրա պատասխանը ներկայցվել է ՀՀ դատական դեպարտամենտի կողմից: Մասնավորապես՝ պատասխան գրության մեջ Դեպարտամենտը հայտնել է իր անհամաձայնությունը տեղեկանքում ներկայացված դիտարկումներին:

Դատական դեպարտամենտը գտել է, որ կազմակերպության կողմից ներկայացված Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորների նշանակման գործառույթի իրականացման դիտարկումների արդյունքները չեն արտացոլում առկա օրենսդրական կարգավորումների փաստացի եղելությունը:

Հիշեցնենք, որ կազմակերպության կողմից պատրաստված տեղեկանքի մեջ ներկայացվել  է Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների նշանակման գործընթացի դիտարկումները, և մտահոգությունները:

 

ՀՀ արդարադատության նախարարություն պատասխան

ՀՀ դատական դեպարտամենտ պատասխան