Հայկական երազանքն իրականացավ

Հայաստանի քաղաքացիները երազում էին ազատ երկիր ունենալու մասին և հենց քաղաքացիները ստանձնեցին իրենց երազանքն իրականություն դարձնելու պարտականությունը, ասում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահամնների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը 2018 թվականի մայիսի 16-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆյայում տեղի ունեցած ԵՄ-Ռուսաստանի քաղաքացիական հասարակություն  Ֆորումի գլխավոր ասամբլեայի ժամանակ, «ԲլուԼինկ Սթորիս» պարբերականին տված հարցազրույցին:

2018 թվականի ապրիլին, Հայաստանի բոլոր փողոցները ողողված էին մարդկանցով, ովքեր դուրս էին եկել հանուն ժաղովրդավարության: Ըստ Հ. Հարությունյանի մարդիկ հավատում էին, որ իրենք են իրենց երկրի տերը:

Այն, ինչ մենք տեսանք Հայաստանում վերջին չորս շաբաթների ընթացում պատմական պահ է ոչ միայն Հայաստանի, այլ նաև այն երկրների և հասարակությունների համար, ովքեր մտադիր են իրենց երկրներում հաստատել ժողովրդավարություն:

«Բողոքի ակցիաների առաջին քայլը սկսվել է ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Երևանում, ով այդ ժամանակ դեռևս Ազգային ժողովի պատգամավոր էր: Նա անձամբ սկսեց շարժումը և շատ քանաքությամբ մարդիկ ներգրավվեցին ցույցերին, որովհետև արդեն 10 տարի է, որ այն անձը, ով զբաղեցնում երկրի նախագահի պաշտոնը փորձում էր զբաղեցնել նաև երկրի վարչապետի պաշտոնը: Եվ, փաստացի ողջ համակարգը զբաղեցված էր իշխող Հանրապետական կուսակցության կողմից: Նրանք երկրում ստեղծել են տնտեսական ճգնաժամ, ներառյալ՝ անարդարություն, անպատժելիություն: Եվ մարդիկ շատ դժգոհ էին երկար ժամանակ իրականացված քաղաքականությունից: Եվ սա համարվեց քաղաքացիական շարժման  կայծ, որտեղ քաղաքացիները գործեցին որպես իրական քաղաքացիներ և ստանձնեցին նոր պետություն կառուցելու պատասխանատվությունը: Բավականին հետաքրքիր էր, թե ինչպես քաղաքացիական շարժման այս ալիքը անցավ երկրի ողջ տարածքով՝ բոլոր շրջաններով, բոլոր քաղաքաներով և գյուղերով: Մարդիկ սկսեցին ինքնակազմակերպվել՝ իրենց կարծիքները և դիրքորոշումը ներկայացնելու համար: Մասնավորապես` չափազանց կարևոր էր մարկանց հստակ դիրքորոշումը՝ կառավարությանը հրաժարական տալու պահանջ ներակայացնելով: Եվ այս փոփոխության հույսը այնքան ուժեղ էր, որ դա իսկապես տեղի ունեցավ: Դա հանրության ուժի հստակ ապացույց էր հակաժողովրդական ռեժիմի դեմ, որ արդեն բսվականին երկար ժամանակ էր պահանջում բարելավելու համար, սակայն ձախողում էր: Եվ հենց մարդիկ վերցրին նոր պետություն կառուցելու ղեկը»-նշեց Հ. Հարությունյանը:

Այժմ, հանրության պահանջով Նիկոլ Փաշինյանը, ով այս շարժման ղեկավարն էր նշանակվեց որպես երկրի վարչապետ: Նոր կառավարությունն արդեն ձևավորվել է և վարչապետի կողմից համապատասխան նախարարների նշանակումը արդեն իրականցվել է: Եվ իսկապես, թվում է թե երկիրն արդեն ներգրավվել է ժողովրդավարական զարգացումների նոր շրջափուլում, որտեղ մարդիկ ստանձնում են պատասխանատվություն՝ երկրի տնտեսական և քաղաքական զարգացումների համար: Եվ կարծում եմ, որ շատ կարևոր է, որ այն երկրներում և հասարակություններում, որտեղ մարդիկ դժգոհ են երկրում տիրող իրավիճակից հենց իրենք վերցնեն դրա փոփոխության ղեկը: Նրանք սկսում են և կարծես թե պահանջում են իրենց՝ երկրում ժողովրդավարական կառավարում և արդարադատություն ունենալու իրավունքը:

Ըստ Հ. Հարությունյանի ոչ միայն քաղաքացիական հասարակությունը, այլ նաև երկրում յուրաքանչյուր քաղաքացու ձայնն էր, որ նպաստեց այս փոփոխության իրականացմանը: Եվ սա ի շնորհիվ անկախությունից հետո երկրում ավելի քան 20 տարի տիրող մեծ ձախողման արդյունք էր: Եվ հենց այս կետում էր, որ յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատու էր զգում երկրի ապագայի, իր, իր ընտանիքի և երեխաների ապագայի համար: Նրանք կանգնեցին և ստանձնեցին այդ պատասխանատվությունը: Հենց այն կարևոր կետում էր, որ քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը այս շարժման հաջողության հիմքը հանդիսացավ: Բայց սա դեռ ամենը չէ: Մենք նաև գիտենք այլ երկրների փորձից, որ նմանապես փոփոխությունները համարվում են միայն սկիզբ: Կարևոր է նաև, որ յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատվություն ունենա, հակառակ դեպքում քաղաքացիները կսկսեն հետ ուզել իրենց դիրքը և պահանջել ամեն ինչ կառավարությունից:

Դա այն կանոնն էր, որով մենք ապրել ենք Խորհրդային տարիներին և սա նաև երիտասարդների և ուսանողների շարժումն է: Այն սկսվել է մի շարք ուսանողների կողմից, ովքեր պարզապես ոտքի կանգնեցին, փակեցին ճանապարհը՝ պահանջելով ավելի լավ ապագա իրենց համար: Մենք իսկապես պետք է ներգրավենք այդ ուսանողներին և երիտասարդներին և ցույց տանք, որ իրենք են ցույցերի և իրենց երկրի տերը: Հենց սա էր շարժման հիմնական կարգախոսը՝ “Մենք ենք տերը մեր երկրի” Եվ դա իսկապես աշխատող տարբերակ էր:

Հ Հարությունյանի խոսքերով, երբ շարժումը սկսվեց, այնքան դրական էր ամեն ինչ: Երկու շաբաթվա ընթացքում մոտավորապես 2 հազար քաղաքացի բերման ենթարկվեց և պահվեց ոստիականկան բաժանմունքներում ավելի քան 12 ժամ, առանց իրավական օգնության: Մեր կազմակերպությունը և մի շարք այլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեցին արագ արձագանքման թիմ և բավականին ակտիվ էին՝ ոստիականական բաժիններում պահվող քաղաքացիներին իրավական աջակություն ցուցաբերելու գործում: Եվ սա նաև լավագույն պատկերն էր, թե ինչքան կոռումպացված է իրավապահ, դատախազության և արդարադատության համակարգերը:

Եվ հիմա շատ կարևոր է, որպեսզի մենք առաջնահերթություն տանք արդարադատության անկախության և անաչառությանը՝ մասնավորապես դատախազության և իրավապահ համակարգերը: Մենք պետք է նախևառաջ կառուցնեք արդարադատության համակարգ և ցանկացած անձ, ով խնդիր ունի կոռումպացված կառավարության հետ, պետք է երաշխավորվի, որ արդարադատությունը պետք է գործի և այն լուծումները, որ առաջադրվում են պետք է լինեն անաչառ: Սա ամենառաջին քայլն է, որից պետք է սկսենք: Բայց դժբախտաբար, օրենսդրությունը և դրա կիրարկումը ենթադրում են տեղական և միջազգային հանրության ներդրումը ներկայիս կոռումպացված համակարգը և արդարադատության համակարգում անկախության գործոնը փոխելու համար:

Սակայն մենք, բավականին շատ ենք կենտրոնացել և ցանկանում են դիմել նաև անցումային արդարադատության ժամանակահատվածում, որտեղ կոռուպցիայի կամ մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված բոլոր մարդիկ պետք ենքարկվեն պատասխանատվության ենթարկեն և պատժվեն: Նմանատիպ երևույթները այլևս չպետք է կրկնվեն երկրում ներկայիս կառավարության կամ կառավարության անդամների կողմից: Այսպիսով, սա հիմնական և կարևոր առաջադրանքն է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար և մենք կփորձենք ներգրավել մեր միջազգային գործընկերներին այս խնդիրներին արդյունավետ լուծումների գտնելու համար:

 

BlueLink Stories’