Քննարկում «Քաղաքական բանտարկյալների հիմնախնդիրը և դատարանի անկախությունը»

2018թ. մայիսի 29-ին տեղի ունեցավ «Քաղաքական բանտարկյալների հիմնախնդիրը և դատարանի անկախությունը» թեմայով քննարկումը:

Քննարկման ընթացքում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրեց ԵԽԽՎ-ի գնահատականները քաղբանտյարկյալների կարգավիճակի վերաբերյալ:

Ըստ Հ. Հարությունյանի՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովն որդեգրել է զուտ իրավական դիրքորոշում, որպեսզի իր անդամ երկրներում, այդ կարգավիճակով անձանց վերաբերյալ իշխանությունների վարքագիծը գնահատելու համար տա սահմանափակ և կոնկրետ իրավական գնահատականների հնարավորություն և պահպանվի Իրավունքի գերակայության ընդհանուր սկզբունքը:

Միևնույն ժամանակ Հ. Հարությունյանը ընդգծել է, որ ԵԽԽՎ կողմից հաստատաված թիվ 1900 բանաձևի համաձայն՝ ազատությունից զրկված անձը կարող է համարվել քաղբանտարկյալ՝

Առաջինը, եթե ազատությունից զրկումը կիրառվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով սահմանված հիմնարար իրավունքների խախտմամբ, մասնավորապես՝ մտքի, խղճի ու կրոնի ազատության, արտահայտվելու և տեղեկություն ստանալու ազատության, ինչպես նաև հավաքների ազատության խախտմամբ:

Երկրորդը, եթե ազատազրկումը կիրառվել է միմիայն քաղաքական պատճառներով, որևէ հանցանքի կատարման բացակայությամբ:

Հ. Հարությունյանի խոսքերով ԵԵԽՎ-ն մի քանի անգամ հանդես է եկել թիվ 1900 բանաձևը լրացնելու  կամ որոշակի ձևակերպումներ փոփոխելու նախաձեռնությամբ:

«Կարևորագույն լրացումը, որը իրականացվել է բանաձևը ընդունելուց հետո հանդիսացել է այն, որ այս բանաձևի իրավական մեկնաբանություն տալու իրավասությունը  տրվել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին: ՄԻԵԴ-ը այս հարցերով արդեն մի քանի կարևորագույն գործեր ունի»-ասել է Հ. Հարությունյանը:

Հ. Հարությունյանը, գտնում է, որ 18-րդ հոդվածը արգելք է, որով պետությունները զսպվածություն են դրսևորում իրենց գործողություններում և  յուրաքանչյուր անգամ, երբ խոսք է գնում անձանց իրավունքների խախտման մասին, տրվում է գնահատական և այս գնահատականի շնորհիվ է, որ բանաձևի կոնտեքստում դուրս է բերվում  անձի կարգավիճակ, որը թույլ է տալիս պարզել արդյոք անձի նկատմամբ կիրառված ազատազրկումը և վերջնական պատիժը հանդիսացել են խախտումների այնպիսի համակցություն, որով անձը կարող է ձեռքբերել քաղաքական բանտարկյալների կարգավիճակ:

 

Քննարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝