ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի այցը Հայաստան

2018թ.-ի մայիսի 23-24-ը Հայաստանում էին գտնվում ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին, Յուլիա Լովոչկինանև հանձնաժողովի ղեկավար Բաս Կլենը:

Հայաստան կատարած այցի նպատակն էր քննարկել վերջին քաղաքկան զարգացումները, նոր կառավարության առաջնահերթությունները և բարեփոխումները:
Բացի Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից համազեկուցողները հանդիպել են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Համազեկուցողների հետ կայացած հանդիպմանը մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն: Կազմակերպությունը ներկայացրել է իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը:

Հասմիկ Հարությունյանը հանդիպման ընթացքում խոսել է դատաիրավական բարեփոխումներից: Ներկայացվել է՝ մասնավորապես 2018 թվականին ուժի մեջ մտած դատական օրենսգրքի խնդիրները և արդարադատության անկախության հիմնական խոչընդոտները: