Հայտարարություն իրավական փորձագետի օգնականի մրցույթի վերաբերյալ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է իրավաբանի օգնականի մրցույթ՝ կազմակերպության իրավական փորձագետների աշխատանքների կազմակերպմանն աջակցելու համար:

Իրավաբանի օգնականի հիմնական
պարտականությունները ներառում են.

  • Հավաքել տեղեկություններ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների վերաբերյալ՝ ըստ կոնկրետ ոլորտների:
    • Հավաքել և ամփոփել Հայաստանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկություններ:
    • Նախագծել մարդու իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ փաստաթղթերը:
    • Հավաքագրել և դասակարգել կազմակերպության գործընկեր փաստաբանների գործերը, որոնք ներառում են մարդու իրավունքների խախտումներ:
  • Աշխատանքների վերաբերյալ մանրամասները կքննարկվեն դիմումատուների հետ:

Անհրաժեշտ որակավորում
• Բարձրագույն իրավաբանական կրթություն
• Հաղորդակցվելու հմտություններ,
• Համակարգչային հմտություններ
• Պատրաստակամություն մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների

• Անգլերեն լեզվի (գրավոր և բանավոր) իմացություն
• Թիմային և ինքնուրույն աշխատելու կարողություն:

Մրցույթին մասնակցելու համար ուղարկեք Ձեր մանրամասն ինքնակենսագրականը (CV-ն) info@prwb.am էլ.-փոստի հասցեին: Մրցույթը հաղթահարած անձինք կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել կազմակերպության ադմինիստրատիվ օգնական՝ Լուսինե Լալայանին 010 505 303 կամ 098 505 303 հեռախոսահամարներով: