Սույն տեղեկանքը պատրաստված է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2018 թվականին: Տեղեկանքի մեջ ներկայացվում է Բարձրագույն դատական խորհրդի դրսևորած անօրինականություններն ու լիազորությունների չարաշահումը, դատավորների նշանակման գործառույթի իրականացման դիտարկումները, ԲԴԽ կողմից կայացված որոշումների օրինականությունը: Տեղեկանք Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը որպես դատարանների գործունեության իրական անկախության ցուցանիշ Տեղեկանք Բարձրագույն դատական խոհրդի գործունեության վերաբերյալ
Month: May 2018
Հայտարարություն աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ
Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, մտահոգություն ենք հայտնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հեղինակած «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Ի կատարումն նախորդ կառավարության հանձնարարականի՝ դեռևս 2017թ․ մշակվել է մի նախագիծ, որն, ըստ հեղինակների, միտված է գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների վարչական բեռի թեթևացմանը, սակայն գործնականում չի լուծում այդ խնդիրը, փոխարենը վատթարացնում […]
Քաղհասարակությունը քննարկում է քաղբանտարկյալների հարցը
Հայաստանում եղել են ու կան քաղբանտարկյալներ, բայց այլևս պիտի չլինեն. սա այն հավաքական հաղորդագրությունն էր, որ այսօր հնչեցրին իրավապաշտպանները, փաստաբանները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Նրանք քննարկում էին քաղաքական բանտարկյալների կարգավիճակին ու հնարավոր ազատմանը վերաբերող հարցեր: Քննարկմանը ներկա էր նաև Կարո Եղնուկյանը, ում խափանման միջոց կալանքը օրեր առաջ էր 10 մլն դրամ գրավի դիմաց փոխվել: 22 ամսվա […]
Քննարկում «Քաղաքական բանտարկյալների հիմնախնդիրը և դատարանի անկախությունը»
2018թ. մայիսի 29-ին տեղի ունեցավ «Քաղաքական բանտարկյալների հիմնախնդիրը և դատարանի անկախությունը» թեմայով քննարկումը: Քննարկման ընթացքում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրեց ԵԽԽՎ-ի գնահատականները քաղբանտյարկյալների կարգավիճակի վերաբերյալ: Ըստ Հ. Հարությունյանի՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովն որդեգրել է զուտ իրավական դիրքորոշում, որպեսզի իր անդամ երկրներում, այդ կարգավիճակով անձանց վերաբերյալ իշխանությունների վարքագիծը գնահատելու համար տա սահմանափակ […]
ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի այցը Հայաստան
2018թ.-ի մայիսի 23-24-ը Հայաստանում էին գտնվում ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին, Յուլիա Լովոչկինանև հանձնաժողովի ղեկավար Բաս Կլենը: Հայաստան կատարած այցի նպատակն էր քննարկել վերջին քաղաքկան զարգացումները, նոր կառավարության առաջնահերթությունները և բարեփոխումները: Բացի Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից համազեկուցողները հանդիպել են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Համազեկուցողների հետ կայացած հանդիպմանը մասնակցել է նաև «Իրավունքների […]
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը
15.05.2018 Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս ողջունում ենք ժողովրդի հաղթանակը և կարևորում ենք քաղաքացիական ինքնագիտակցության և արժանապատվության զարթոնքը։ Գնահատելի են պատասխանատու, թափանցիկ և հաշվետու կառավարում իրականացնելու համար վարչապետի հռչակած սկզբունքները։ Մենք գիտակցում ենք անցումային ժամանակահատվածում նոր կառավարության առջև ծառացած խնդիրների ծանրությունը և սպասվող աշխատանքի դժվարությունը։ Նախորդ կառավարությունից ժառանգած թույլ տնտեսությունը, ահռելի պետական պարտքը, սահմանափակ ռեսուրսները, անարդյունավետ […]
«Դատաիրավական համակարգի բարեփոխումների պահանջ. իրավապաշտպանների առաջարկները»
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի համոզմամբ՝ այս պահին հիմնական խնդիրն է այն, որ քաղբանտարկյալները դեռ ազատության մեջ չեն: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Ռոբերտ Ռևազյանը նշեց. «Քաղբանտարկյալներին ազատ արձակելը լինելու է առաջնային խնդիր, որը ոչ միայն մարդու իրավունքների տեսակետից է լավ, այլև հասարակության առողջացման համար»: Ռոբերտ Ռևազյանը տեղեկացրեց, որ փաստաբանները քաղբանտարկյալներին ազատ արձակելու իրավական քայլերի […]
Տեղեկանք.Ովքեր կարող են համարվել քաղբանտարկյալներ?
Տեղեկանքը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից: Վերջին շրջանում ծավալված այն քննարկումները, որ ՀՀ-ում չպետք է լինեն քաղբանտարկյալներ արծարծվում են հասարակական լայն շրջանակներում, ելնելով վերոգրյալից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից պատրաստվել է իրավական-տեղեկատվական տեղեկանք, թե ազատությունից զրկված անձինք որ դեպքերում կարող են համարվել քաղբանտարկյալներ: Տեղեկանք.Ովքեր են համարվում քաղբանտարկյալներ?
Հայտարարություն իրավական փորձագետի օգնականի մրցույթի վերաբերյալ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է իրավաբանի օգնականի մրցույթ՝ կազմակերպության իրավական փորձագետների աշխատանքների կազմակերպմանն աջակցելու համար: Իրավաբանի օգնականի հիմնական պարտականությունները ներառում են. Հավաքել տեղեկություններ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների վերաբերյալ՝ ըստ կոնկրետ ոլորտների: • Հավաքել և ամփոփել Հայաստանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկություններ: • Նախագծել մարդու իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ փաստաթղթերը: • […]
Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց
Գրեթե երկու տարի ճաղերի հետևում անցկացրած ընդդիմադիր գործիչ, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանն այսօր ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը փոխելու փաստաբանների միջնորդությունը: Ղուկասյանի աջակիցներն այդ որոշումն ընդունեցին ծափողջույններով: Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է Սարի թաղի դեպքերի գործով: Ըստ այդմ՝ 2016 թվականի հուլիսի 29-ին նա կազմակերպել է […]