Հարձակվել են “Իմ քայլը” շարժման մասնակից Դավիթ Պետրոսյանի և փաստաբան Արաքս Մելքոնյանի վրա

2018թ. ապրիլի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի բակում մոտ 15 անձանց կողմից հարձակման է ենթարկվել #”Իմ քայլը” շարժման մասնակից Դավիթ Պետրոսյանը: Անհայտ անձիք վերջինիս ենթարկել են բռնության: Տեղեկացնենք, որ բռնության արդյունքում ոտքի շրջանում վնասվածք է ստացել նաև Դավիթ Պետրոսյանի փաստաբան Արաքս Մելքոնյանը: Դավիթ Պետրոսյանը գտնվել է հիվանդանոցում, որտեղ բուժզննում է անցել դեռևս […]

Ոստիկանությունն ազատ է արձակել Դավիթ Պետրոսյանին․ շտապօգնության բժիշկը հրաժարվել է արձանագրել նրա վնասվածքները

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնից ազատ են արձակել ակտիվիստ, Դավիթ Պետրոսյանին, ով այսօր բերման էր ենթարկվել կառավարության 3-րդ շենքի մոտից ։ Նրա փաստաբան Արաքս Մելքոնյանը նշեց, որ թեև հրավիրել են շտապօգնության մեքենա, սակայն շտապօգնության բժիշկ Խորեն Ալեքսանյանը հրաժարվել է Դավիթ Պետրոսյանի վանսավածքներն արձանագրել և բավարավել է միայն «սևագրության մեջ» նշումներով։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան կառավարության 3-րդ շենքի մոտ ոստիկանությունը […]

Ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել վեց անչափահասի. Հ. Հարությունյան

Ոստիկանության Շենգավիթի բաժնում քիչ առաջ զրուցեցինք փաստաբան Հայկուհի Հարությունյանի հետ։ Նա հաղորդեց, որ ներսում, մեկ ժամ առաջվա դրությամբ, նաև երկու բժիշկներ կան, որոնք առնչություն չեն ունեցել երթի հետ, այլ գնալիս են եղել աշխատանքի։ Բերման ենթարկվածների հարազատները կանգնած են շենքի դիմաց, փորձում են ճշտել՝ արդյոք իրենց հարազատներն այդտեղ են, սակայն նրանց որևէ տեղեկություն չեն հաղորդում։ Մարդիկ […]

«Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների իրավական մոտեցումները

Ապրիլի 19 -ին «Նոյյան Տապան»-ի և ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսության եթերում հեռարձակվում է «Քննարկում» հաղորդաշարը։ Հյուրն է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, փաստաբան Հայկուհի Հարությունյանը։ Հաղորդման ընթացքում քննարկվում է «Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների իրավական մոտեցումները (ցուցարարների, բերման ենթարկված և ոստիկանության բաժիններում պահվող խաղաղ ցույցի մասնակիցների իրավունքները, ոստիկանության և իրավապահ կազմակերպությունների գործողությունները, միջազգային կառույցների […]

Հայտարարություն Ցուցարարների նկատմամբ հետապնդումների վերաբերյալ

  2018, Ապրիլի 17-ի ուշ երեկոյան, Երևանի Հանրապետության հրապարակում «Քայլ արա» և «Մերժիր Սերժին»  նախաձեռնությունների հավաքի ընթացքում հայտարարվեց հաջորդ օրը հավաքի մասնակիցները կողմից խաղաղ անհնազանդության գործողությունների շարունակման մասին։ Միաժամանակ զգուշացվեց սադրիչ խմբերի առկայության մասին։ Այդ հայտարարությունից ժամեր անց Երևան քաղաքի Մաշտոց-Թումանյան խաչմերուկի հատվածում նման սադրիչ խմբի կողմից բախումներ հրահրվեց ոստիկանների, քաղաքացիների և լրագրողների հետ, որոնք […]

Հայտարարություն ազատությունից ապօրինի զրկված ցուցարարների վերաբերյալ

2018թ․ապրիլի 17-ի ժամը 15։00-ի դրությամբ Իրավապաշտպանների միասնական թեժ գծին ստացված տեղեկությունների համաձայն՝ Երևանի տարբեր հատվածներից առանց հիմնավորման ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել քաղաքացիներ (բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներ), որոնց մի մասը ապօրինաբար պահվել են սահմանված 3 ժամից ավել։ Բերման ենթարկվածներից երկուսը ոստիկանության Մաշտոցի բաժնում են գտնվում առավոտյան ժամը 09։30-ից: Ժամը 14։20-ի դրությամբ նրանց հետ ոչ […]

Հաղորդում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից

2018 թվականի ապրիլի 17-ին առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում ոստիկանության Մասիվի բաժին բերման է ենթարկվել հավաքի մասնակից Դավիթ Պետրոսյանը, անմիջապես նրան այցելել է ԻՊԱՍ իրավաբան, փաստաբան Արաքս Մելքոնյանը, մոտավորապես ժամը 12:00-ի դրությամբ բոլոր անհրաժեշտ գործողությունները ավարտվել են, սակայն բերման ենթարկված Դավիթ Պետրոսյանը և նրա փաստաբան Արաքս Մելքոնյանը շարունակում են հարկադրաբար մնալ Մասիվի ոստիկանության բաժնում, քանի որ վերջիններիս […]

Բողոքների ալիքներ Հայաստանում

Իշխանությունները պետք է զերծ մնան խաղաղ հավաքներին միջամտելու փորձերից  Ուրբաթ օրվանից Հայաստանի մայրաքաղաք Երևանում ընթանում են բողոքի ցույցեր, որոնք կազմակերպվել են Հայաստանի նախկին նախագահի, ով արդեն երկու ժամկետ պաշտոնավարել է նախագահի պաշտոնում, վարչապետ դառնալու փաստի կապակցությամբ: Ազգային ժողովը պատրաստվում է ընտրել երկրի վարչապետին և նախագահ Սերժ Սարգսյանը իշխող հանրապետական կուսակցության թեկնածուն է: Երևանում ընթացող ցույցերը […]

ՔՀԿ-երը շարունակում են իրենց մտահոգությունն արտահայտել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից Ա. Ղուկասյանի գանգատի քննության հապաղելու կապակցությամբ

13 ապրիլի, 2018թ.                                                                       ք. Երևան   Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները շարունակում են իրենց խիստ մտահոգությունն արտահայտել «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդման փաստի, ներպետական և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից գործի քննության ընթացքի առնչությամբ: 2017 թվականի փետրվարին 23-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը գրանցել է Անդրեաս Ղուկասյանի գանգատը և քննության առաջնահերթություն է […]

Զեկույց Freedom House-անցումային շրջանում գտնվող երկրների վերաբերյալ

Freedom House իրավապաշտպան կազմակերպության 2018թ. ապրիլին հրապարակած զեկույցը անցումային շրջանում գտնվող երկրների վերաբերյալ:   Զեկույց անցումային շրջանում գտնվող երկրների վերաբերյալ   {:en}Freedom House. Armenia is in Danger of Becoming an Authoritarian Country