Ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամաս են մտել մոտ 40 քաղաքացիական հագուստով անձինք և զինված դուրս եկել զորամասի տարածքից

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ահազանգում է, որ 2018 թվականի ապրիլի 25-ին ժամը 12:40-ի սահմաններում կազմակերպությունը քաղաքացուց ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 (Դավիթաշենում տեղակայված) զորամաս են մտել մոտ 40 քաղաքացիական հագուստով անձինք և զինված դուրս եկել զորամասի տարածքից: Կից ներկայացվել է տեսանյութը: Կազմակերպությունն անհապաղ դիմել է ՀՀ Ոստիկանություն, ՀՀ Ազգային […]

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հավաքի մասնակիցների նկատմամբ հետապնդումները

2018 թվականի ապրիլի 25-ին իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները շարունակում են ահազանգեր ստանալ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ հետապնդումների մասին: Մասնավորապես՝ հավաքի առանձին մասնակիցների տարբեր կարգավիճակով՝ վկա, կասկածյալ, մեղադրյալ, հրավիրում են քննչական մարմիններ՝ իբր քննչական գործողություններ իրականացնելու: Ինչով փաստացի սահմանափակում են և խոչընդոտում քաղաքացիների՝ հավաքների մասնակցության իրավունքը: Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 18-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը վարույթ […]

ԱՄՆ-ը հորդորում է Հայաստանում ապահովել իշխանության խաղաղ փոխանցումը Սահմանադրության շրջանակում

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ  Հիթեր Նոյերթի հայտարարությունը 24 ապրիլի, 2018թ Հայաստանի ժողովրդի և նրա ընտրված առաջնորդների համար առաջիկա օրերը, երբ նրանք ձեռնամուխ են լինում նոր կառավարության ձևավորմանը, պատմական են: Մենք բոլոր կողմերին հորդորում ենք ՀՀ սահմանադրության իրավական շրջանակում կառուցողական մասնակցություն ունենալ՝ ապահովելու իշխանության խաղաղ անցում իրավունքի գերակայության ապահովմամբ: Մենք պատրաստ ենք սերտորեն աշխատել նոր կառավարության հետ […]

Լևոն Բարսեղյանին ազատ են արձակել

Ապրիլի 23-ի երեկոյան Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանը դուրս է եկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Ապրիլի 23֊ին Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Նախաքննական մարմինը Լևոն Բարսեղյանին մեղադրում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և օրենքով սահմանված կարգի խախտմամբ […]