Զեկույց. 2017թ. Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում, ԱՄՆ Պետդեպարտամենտ

ԱՄՆ Պետքարտուղարությունը իր՝ 2017թ. զեկույցում անդրանդարձ է կատարել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա կարևորագույն խնդիրներին, ինչպիսիք են խոշտանգումները. բանտերում ծանր և կյանքին սպառնացող պայմանները, կամայական ձերբակալությունները և կալանավորումները, դատական համակարգի անկախության բացակայությունը, արդար դատաքննության ապահովման անկարողությունը, լրագրողների դեմ բռնությունները, միջամտությունը լրատվամիջոցների աշխատանքին, քննադատներին պատժելու համար պետական իրավական լիազորությունների օգտագործումը, անվտանգության ուժերի կողմից հավաքների ազատությանը ֆիզիկական միջամտությունը, քաղաքական կյանքին մասնակցելու սահմանափակումները, համակարգային կոռուպցիան կառավարությունում և այլն:

Զեկույցում հղում է կատարվել նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից 2017թ.-ին պատրաստված «Մարդու իրավունքների և արդարադատության ճգնաժամը Հայաստանում 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին» տեղեկանքին:

Տեղեկանքում կազմակերպությունը ներկայացրել է 2017թ. «Սասնա Ծռեր» խմբի գործողությունների, դրան շաղկապված իրադարձությունների մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումների հիմքով իրականացվող դատաքննությունների, ինչպես նաև Վահան Շիրխանյանի և այլոց գործերի դատաքննությունների շրջանակներում արձանագրված մարդու իրավունքների և հատկապես արդար դատաքննության իրավունքի խախտումները:

Տեղեկանքում արձանագրվել է  նաև փաստաբանների անձնական զննության իրավաչափության խնդիրը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի և փաստաբանների, ամբաստանյալների նկատմամբ դատական սանկցիաների կիրառումն ու դատական նիստերից հեռացնելն արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից։

 

Զեկույց. Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում