Հայտարարություն Դավիթ Պետրոսյանին հետապնդման ենթարկելու վերաբերյալ  

2018թ. ապրիլի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի բակում մոտ 15-20 անձանց կողմից հարձակման է ենթարկվել փաստաբան Արաքս Մելքոնյանը և շարժման մասնակից Դավիթ Պետրոսյանը:

Դավիթ Պետրոսյանը ստացել է մարմնական տարբեր վնասվածքներ, որի հետևանքով բժիշկները նրան չեն թույլատրել հեռանալ հիվանդանոցից և պարտավորացրել են ստանալ անհհրաժեշտ բժշկական օգնություն:

Փաստաբան Արաքս  Մելքոնյանը ոտքի շրջանում ստացել է սալջարդ վնասվածք:

Ահազանգի հիման վրա 2018թ. ապրիլի 19-ին ժամը 19:00-ի սահմաններում հիվանդանոց են ներկայացել  Նոր-Նորքի բաժանմունքի ոստիկանները:

Ոստիկանները սկզբում հրաժարվել են արձանագրել դեպքի մանրամասները, այնպես ինչպես ներկայացրել են տուժածները:

Այնուհետև, տուժողները ինքնուրույն կազմել են գրավոր հաղորդում և ներկայացրել են ոստիկանության աշխատակիցներին:

Ոստիկանության աշխատակիցներ՝ հետաքննիչ Եղոյանը և Նարեկ Բարսեղյանը տուժողների և նրանց փաստաբանի հետ դիմել են Սրբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական հաստատության տեսանկարահանում իրականացնող ծառայության աշխատակիցներին, սակայն ծառայության աշխատակիցները հրաժարվել են տրամադրել որևէ տեսանյութ:

Ոստիկանության աշխատակիցները առանց որևէ բացատրության լքել են հիվանդանոցը, իսկ փաստաբանի և տուժողների պահանջին անվտանգության աշխատակիցները պատասխանել են, որ պետք է դիմել անվտանգության պետին, ում անունը և որևէ այլ տվյալ չեն հայտնել:

2018թ. ապրիլի 19-ին փաստաբանը  դիմել է ոստիկանությանը Դավիթ Պետրոսյանի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու և անհրաժեշտ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար, որը չի ապահովվել:

Ակնհայտ է, որ Դավիթ  Պետրոսյանը ենթարկվում է հետապնդումների իր հայացքների և հասարակական ակտիվ գործունեության համար:

2018թ. ապրիլի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում Դավիթ Պետրոսյանը երկու անգամ ենթարկվել է բերման, որտեղ պահվել է մինչև 9-ը ժամ, բերման ենթարկվելու ընթացքում նրա նկատմամբ կիրառվել են բռնություններ:

Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 17-ին, ժամը 8:15-ի սահմաններում առանց որևէ օրինական հիմք ներկայացնելունրան բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին:Անհրաժեշտ գործողություններնավարտելուց և փաստաթղթերը ստորագրելուց հետո, մինչև ժամը 17:25Դավիթ Պետրոսյանըշարունակել են անօրինական կերպով, հարկադրաբար պահվել է ոստիկանության բաժանմունքում, իսկ նրա փաստաբան Արաքս Մելքոնյանը ստիպված է եղել մնալ նրա հետ:

 

Ելնելով վերը շարադրվածից՝

  • Դիմում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին իր լիազորությունները գործադրելու՝ ապահովելու Դավիթ Պետրոսյանի և նրա փաստաբան Արաքս Մլեքոնյանի իրավունքները պաշտպանելուն և կանխելու նրանց նկատմամբ դրսևորվող անօրինական գործողությունները

 

  • Պահանջում ենք ՀՀ իշխանություններից դադարեցնել և զերծ մնալ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ դրսևորվող անօրինական գործողություններից և անմիջապես քննություն սկսել նրանց իրավունքների խախտումների փաստերով

 

Մասնավորապես՝

  • ՀՀ դատախազությանը
  • Անհապաղ քրեական գործ հարուցել Դավիթ Պետրոսյանիև նրա փաստաբանի նկատմամբ հարձակման փաստով, հանձնարարել համապատասխան քննչական մարմնին իրականացնել անհապաղ քննություն

 

  • ՀՀ ոստիկանությանը
  • Օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկել Դավիթ Պետրոսյանիև նրա փաստաբան Արաքս Մելքոնյանի անձնական անվտնագության ապահովման համար: Նշված գործողությունները չկատարելու դեպքում Դավիթ Պետրոսյանի և նրա փաստաբան Արաքս Մելքոնյանի հետագա բոլոր հնարավոր ոտնձգությունների համար անմիջական պատասխանատվություն են կրելու ՀՀ իրավական մարմինները
    Հայտարարությունը պատրաստեց Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն:

 

Հայտարարության միացած կազմակերպությունները.

Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Հանուն հավասար իրավունքների ՀԿ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

«Իրավունքի ուժ»իրավապաշտպան ՀԿ

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ

Քալրֆուլ Հաուս Սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ

Կանանց իրավուքների կենտրոն