Հարձակվել են “Իմ քայլը” շարժման մասնակից Դավիթ Պետրոսյանի և փաստաբան Արաքս Մելքոնյանի վրա

2018թ. ապրիլի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի բակում մոտ 15 անձանց կողմից հարձակման է ենթարկվել #”Իմ քայլը” շարժման մասնակից Դավիթ Պետրոսյանը: Անհայտ անձիք վերջինիս ենթարկել են բռնության: Տեղեկացնենք, որ բռնության արդյունքում ոտքի շրջանում վնասվածք է ստացել նաև Դավիթ Պետրոսյանի փաստաբան Արաքս Մելքոնյանը: Դավիթ Պետրոսյանը գտնվել է հիվանդանոցում, որտեղ բուժզննում է անցել դեռևս […]

Ոստիկանությունն ազատ է արձակել Դավիթ Պետրոսյանին․ շտապօգնության բժիշկը հրաժարվել է արձանագրել նրա վնասվածքները

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնից ազատ են արձակել ակտիվիստ, Դավիթ Պետրոսյանին, ով այսօր բերման էր ենթարկվել կառավարության 3-րդ շենքի մոտից ։ Նրա փաստաբան Արաքս Մելքոնյանը նշեց, որ թեև հրավիրել են շտապօգնության մեքենա, սակայն շտապօգնության բժիշկ Խորեն Ալեքսանյանը հրաժարվել է Դավիթ Պետրոսյանի վանսավածքներն արձանագրել և բավարավել է միայն «սևագրության մեջ» նշումներով։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան կառավարության 3-րդ շենքի մոտ ոստիկանությունը […]

Ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել վեց անչափահասի. Հ. Հարությունյան

Ոստիկանության Շենգավիթի բաժնում քիչ առաջ զրուցեցինք փաստաբան Հայկուհի Հարությունյանի հետ։ Նա հաղորդեց, որ ներսում, մեկ ժամ առաջվա դրությամբ, նաև երկու բժիշկներ կան, որոնք առնչություն չեն ունեցել երթի հետ, այլ գնալիս են եղել աշխատանքի։ Բերման ենթարկվածների հարազատները կանգնած են շենքի դիմաց, փորձում են ճշտել՝ արդյոք իրենց հարազատներն այդտեղ են, սակայն նրանց որևէ տեղեկություն չեն հաղորդում։ Մարդիկ […]

«Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների իրավական մոտեցումները

Ապրիլի 19 -ին «Նոյյան Տապան»-ի և ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսության եթերում հեռարձակվում է «Քննարկում» հաղորդաշարը։ Հյուրն է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, փաստաբան Հայկուհի Հարությունյանը։ Հաղորդման ընթացքում քննարկվում է «Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների իրավական մոտեցումները (ցուցարարների, բերման ենթարկված և ոստիկանության բաժիններում պահվող խաղաղ ցույցի մասնակիցների իրավունքները, ոստիկանության և իրավապահ կազմակերպությունների գործողությունները, միջազգային կառույցների […]

Հայտարարություն Ցուցարարների նկատմամբ հետապնդումների վերաբերյալ

  2018, Ապրիլի 17-ի ուշ երեկոյան, Երևանի Հանրապետության հրապարակում «Քայլ արա» և «Մերժիր Սերժին»  նախաձեռնությունների հավաքի ընթացքում հայտարարվեց հաջորդ օրը հավաքի մասնակիցները կողմից խաղաղ անհնազանդության գործողությունների շարունակման մասին։ Միաժամանակ զգուշացվեց սադրիչ խմբերի առկայության մասին։ Այդ հայտարարությունից ժամեր անց Երևան քաղաքի Մաշտոց-Թումանյան խաչմերուկի հատվածում նման սադրիչ խմբի կողմից բախումներ հրահրվեց ոստիկանների, քաղաքացիների և լրագրողների հետ, որոնք […]