«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգված է Հայաստանում մամուլի ազատության վիճակով

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը բարձրաձայնում է Հայաստանում մամուլի ազատության անկման մասին: Փարիզում տեղակայված կազմակերպությանը հատկապես մտահոգել են կառավարությունում ու Երևանի քաղաքապետարանում լրագրողների գործունեությունը սահմանափակող երկու օրենքները: «Կառավարության անդամները առանց վարչապետի թույլտվության այլևս հարցազրույց չեն տա լրագրողներին, լրագրողներն էլ չեն կարողանա ներկա գտնվել կառավարության նիստերին՝ դրանք այսուհետ դռնփակ կանցկացվեն», – ասված է կազմակերպության հայտարարությունում: Դրանում նաև […]