Հայաստանը բանտերում մահացության ցուցանիշով տարիներ շարունակ «առաջատարն» է եղել Եվրոպայում

Ստրասբուրգում ԵԽ անդամ պետությունների բանտային «բնակչության» մասին տարեկան ուսումնասիրությունները մտահոգիչ թվեր են պարունակում հայաստանյան բանտերում քաղաքացիների մահացության դեպքերի մասին: 2010 թ.-ից սկսած՝ գրեթե ամեն տարի, Հայաստանում արձանագրվել է ազատազրկվածների մահացության ամենաբարձր ցուցանիշը Եվրախորհրդի անդամ երկրներում: Այն մոտ երկու անգամ գրանցված միջինից ավելի է (ուսումնասիրությունը՝ այստեղ): Վերջին ուսումնասիրությունը ևս բացառություն չէ: Մարտի 20-ին Ստրասբուրգում հրապարակվել է Եվրոպայի 47 պետությունների բանտային […]