ԱլԳ ՔՀՖ կոչ է անում խթանել քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը ԱլԳ նոր ճարտարապետության ներդրման մեկնարկի միջոցառման ժամանակ

2018 թվականի մարտին Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը մասնակցել է Արևելյան Գործընկերության նոր ճարտարապետության ներդրման մեկնարկի միջոցառմանը, որին մասնակցում էին Արևելյան գործընկերության և Եվրոպայի Միության բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Միջոցառման ընթացքում Քաղաքացիական հասարակության ֆորումը ներկայացվեց Արևելյան գործընկերության անդամ երկրների ԱլԳ ՔՀՖ Վերստուգող Հանձնաժողովի վեց անդամների կողմից, որոնցից երկուսը ուղերձով հանդես եկան՝ ներկայացնելով ԱլԳ ձեռքբերումներն և մարտահրավերները:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՄ Հանձնակատար Յոհաննես Հանը՝ շեշտելով քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում, որը կարող է վճռորոշ դերակատարում ունենալ:

Միջոցառման ընթացքում ԱլԳ ՔՀՖ Վերստուգող Հանձնաժողովի անդամները ներկայացրել են 2020 թվականի Համագործակցային առաջնահերթություններին առնչվող հարցեր:

Միջոցառման ընթացքում “Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների” ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը, ով հանդիսանում է նաև ԱլԳ ՔՀՖ-ի Վերստուգող Հանձնաժողովի անդամ, նույնպես հանդես է եկել ելույթով: Իր ելույթում Հ. Հարությունյանը կարևորել է 2020 թվականի Համագործակցային առաջնահերթությունների նախապատրաստական աշխատանքներին, ներառյալ նախագծում, իրականացում և մոնիթորինգ,  քաղաքացիական հասարակության մասնակցությունը՝ որպես հավասար գործընկերներ:

Ուղերձի մեջ տիկին Հարությունյանը նաև բարձրացրել է ԱլԳ անդամ երկրներում քաղաքացիական հասարակության առջև ծառացած հիմնական մարտահրավերները, ինչպիսիք են օրինակ քաղաքացիական հասարակության կառուցակարգային ներգրավվումը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ճանապարհային քարտեզի նախապատրաստական և իրականացման գործընթացներին, Ադրբեջանի իշխանությունների կողմից քննադատների նկատմամբ իրականացվող շարունակական հետապնդումները, ԵՄ-Բելառուս երկկողմ օրակարգի առաջընթացը գնահատելու հատուկ ցուցիչներ բացակայությունը, Վրաստանում դատական համակարգի անկախության շուրջ ընթացող շարունակական խնդիրները, Մոլդովայում քաղաքացիական հասարակության գործունեությունը արգելող օրինագծերի ընդունումը խթանող Կառավարության փորձերը, ինչպես նաև Ուկրաինայում երկար սպասված հակակոռուպցիոն դատարանի ստեղծումոը:

 

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորում

 

 

Address by the Eastern Partnership Civil Society Forum  at the launch event of the new structure for the Eastern Partnership