Ցմահ դատապարտյալը վաղաժամ ազատ արձակման վերաբերյալ դիմում է ներկայացրել

«Իրավունքների պաշտպանություն առանց սահամնների» ՀԿ-ն ստանձնել է ցմահ դատապարտյալ Յուրի Սարգսյանի իրավունքների պաշտպանությունը, ով ներկայացվել է պատժից պայմանական վաղաժամկետ ազատման:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ գործով նախորդ դատական նիստը հետաձգվել է, քանի որ փաստաբանը չէր ծանուցվել:

Այսօր՝ 23 փետրվարի 2018թ. ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած արտագնա դատական նիստը հետաձգվել է Անկախ հանձնաժողովի ներկայացուցչի բացակայության պատճառով:

Տեղեկանցնենք, որ արտագնա դատական նիստը տեղի է ունեցել Նուբարաշեն քերակատարողական հիմնարկի պետի տեղակալի աշխատասենյակում, որտեղ չի ապահովվում դատարանի անկախությունը և կողմերի հավասարությունը:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ փաստաբան Արաքս Մելքոնյանը միջնորդել է հաջորդ դատական նիստը անցկացնել դատարանում՝ դատական նիստերի համար նախատեսված դահլիճում: Միջնորդությունը դատավորը բավարարել է: