12 վճիռ՝ ընդդեմ Հայաստանի. Եվրոպական դատարանը հրապարակել է անցյալ տարվա վիճակագրությունը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2017-ին Հայաստանի դեմ 12 վճիռ է կայացրել, որոնցից 11-ով Կովենցիայի առնվազն մեկ դրույթի խախտում է ճանաչել: Իսկ առհասարակ այս պահին մեր պետությունից 1.819 դիմում կա ՄԻԵԴ-ում, որը Դատարանի ամբողջ դիմումների 3,2 տոկոսն է: Այսպիսով, Հայաստանը դիմումների քննարկմանը սպասող երկրների տասնյակում է: Այդ դիմումներից 140-ն արդեն կոմունիկացվել են: Այսօր ՄԻԵԴ-ը հրապարակել է […]

Շնորհանդես. Արևելյան գործընկերության գործակից 2015-2016, Եվրոպական ինտեգրման, ժողովրդավարական բարեփոխումների և կայուն զարգացման առաջընթաց

2018թ. հունվարի 23-ին Բրյուսելում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության գործակից 2015-2016, Եվրոպական ինտեգրման, ժողովրդավարական բարեփոխումների և կայուն զարգացման առաջընթաց թեմայով շնորհանդեսը: Քննարկմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը, ով հանդիսանում է նաև ԱլԳ ՔՀՖ 1-ին՝ «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդյունավետ կառավարում եւ կայունություն» աշխատանքային խմբի համակարգող:   Posted by […]

Կին դատապարտյալների առողջական խնդիրները «Աբովյան» ՔԿՀ-ում

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները 2017 թ.-ի դեկտեմբերին  այցելել են ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ: Այցելության ժամանակ դիտորդները հանդիպել են կին դատապարտյալներ Վ. Խ.-ին և Ա. Ա.-ին: Դատապարտյալ Վ. Խ.-ն Դիտորդների խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ խոսում էր հևալով, շնչահեղջ էր լինում, գունատ էր և դժվարությամբ էր տեղաշարժվում: […]

Հայաստանը կստորագրի կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիան

Հայաստանը կստորագրի կանանց նկատմամբ բռնության կանխման եւ դրա դեմ պայքարի մասին Ստամբուլյան կոնվենցիան: Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բնության դեմ պայքարի հարցերով բաժնի ղեկավար Բրիջիթ Օ՛Լոուգլինը: Լրագրողների հետ զրույցում ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, թե ուրախ է հայտնել, որ Հայաստանն արդեն հունվարի 18-ին կմիանա կոնվենցիային: Կոնվենցիան այն վավերացրած կառավարություններին պարտավորեցնում է կոնկրետ միջոցառումներ […]

Եվորպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի հայտարարությունը Մեմորիալ Մարդու Իրավունքների Կենտրոնի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Առաջատար ռուսական մարդու իրավունքների Համալիր գրասենյակի վրա հրկիզման հարձակումը բավականին մտահոգիչ է: Կոչ եմ անում ֆեդերալ և տարածաշրջանային իշխանություններին ուսումնասիրել այս գործը ամբողջականորեն և ամբողջական թափանցիկությամբ: Իրավապաշտպան ՀԿ-ները բոլոր անդամ երկրների քաղաքացիական հասարակության կյանքում կարևոր դեր են խաղում և վերջիններիս աշխատանքը պետք է պաշտպանվի: Հյուսիսային Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ներառյալ Օյուբ Տիտիյեվի ձերբալակումը մեծ […]

Հայաստան 2017թ. միջոցառումները. Human rights watch

Խորհրդարանական ընտրությունները, որոնք առաջինն էին երկիրը նախագահականից խորհրդարանական համակարգի տանող 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո, չկարողացան բարելավել հանրության վստահությունը ընտրական համակարգի հանդեպ: Խախտումների մասին հնչող հայտարարությունների պայմաններում՝ իշխող Հանրապետական կուսակցությունը գերակշիռ ձայներ ստացավ քվեարկության ժամանակ: Իշխանությունները չկարողացան պատասխանատվության ենթարկել 2016 թվականի հուլիսին Երևանում, հիմնականում խաղաղ ցույցերի ընթացքում, ցուցարարների և լրագրողների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման համար […]

Առաջին տարածաշրջանային հանդիպում

2018 թվականի հունվարի 15-16 Բելգիայի Գենտ քաղաքում տեղի է ունենում «Զարգացման քաղաքականության մշակում» թեմայով տարածաշրջանային առաջին հանդիպումը, որին մասնակցում է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահի Հայկուհի Հարությունյանը: Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվում են հետևյալ թեմաները.   Զարգացման քաղաքականության համապատասխանություն կայուն զարգացման հասնելու համար  Քաղաքներ. Ի՞նչպես կարող են քաղաքային կենտրոնները խթանեն կայուն զարգացմանը ԵՄ  արտաքին գործողությունների քաղաքականության և ծրագրերի […]

Աշխատանքային քննարկում հակակոռուպցիոն գործող ռազմավարության միջոցառումների ծրագրի և նոր ռազմավարության մշակման վերաբերյալ

2018թ. հունվարի 12-ին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018թթ. միջոցառումների ծրագրի և հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման քայլերին ուղղված աշխատանքային քննարկում: Վերջինին մասնակցել են հակակոռուպցիոն ծրագրերում ներգրավված հասարակական կազմակերպությունների շուրջ 2 տասնյակ ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ` Հասմիկ Հարությունյանը: Հանդիպման […]

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը մտահոգված է Չեչնիայի իրավապաշտպան կենտրոնի ղեկավարի ձերբակալման դեպքով

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրենը մտահոգություն է արտահայտել Չեչնյայում «Հուշահամալիր մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի» ղեկավար Օյուբ Տիտիեվի ձերբակալության առնչությամբ: «Ես խիստ մտահոգված եմ Օյուբ Տիտիեվի ազատազրկման, ձերբակալման հիմքերի, ինչպես նաև վերջինիս ֆիզիկական և հոգեկան առողջության համար: Հաշվի առնելով Տիտիեվի հեղինակությունը որպես նշանավոր մարդու իրավունքների պաշտպան, ես Ռուսաստանի իշխանություններին կոչ եմ անում ապահովել […]

 2017թ. Իրավապաշտպան գործունեության ամփոփում

Ամփոփումը պատրաստվել է  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից: Ամփոփման մեջ ներկայացվել են 2017թ.-ին կազմակերպության կողմից իրականացված մարդու իրավունքների խախումների փաստագրման և պաշտպանության լայնածավալ գործողությունները: 2017թ. Իրավապաշտպան գործունեության ամփոփում