ԵՄ հետ նոր համաձայնագրով ՀՀ-ում կյանքի որակը պետք է փոխվի. Հայկուհի Հարությունյան

2017թ. նոյեմբերի 27-ին «Ազատության» ռադիոկայանի հյուրն էր «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայասատանյան ազգային պլատֆորմի գործադիր կոմիտեի անդամ՝ Հայկուհի Հարությունյանը: Հաղորդման թեման էր՝ 2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համաձայնագրի կնքումը: Հայկուհի Հարությունյանի կարծիքով իրավական տեսնակյունից կնքված համաձայնագիրը հանդիսանում է  ՀՀ և ԵՄ միջև կնքված իրավական […]

ԻՊԱՍ-ը Վիեննայում մասնակցել է ԵԱՀԿ «Մարդու իրավունքների իրացման» լրացուցիչ հանդիպմանը

2017 թվականի նոյեմբերի 16-17-ը Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մարդու իրավունքների իրացման լրացուցիչ հանդիպում՝ արդարադառության մատչելիությունը որպես օրենքի գերակայության կարևոր տարր թեմայով: Հանդիպումն ուղղված էր ԵԱՀԿ տարածաշրջանում արդարադատության մատչելիության ոլորտում առկա օրենսդրական և գործնական մարտահրավերներին, համապատասխան տեղեկատվության փոխանակմանն և լավագույն փորձի փոխանակմանը, ինչպես նաև արդարադատության մատչելիության բարելավմանը՝ որպես օրենքի գերակայության կարևորագույն տարր: Իրավունքների պաշտպանություն առանց […]

«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»

Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը: Օրենքին կողմ քվերակեցին «Հանրապետական»,  «Դաշնակցություն» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: Օրենքի ընդունմանը դեմ էր միայն ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը: Օրենքի դեմ բողոքի դուրս եկած «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն այդ օրը մոտ մեկ ժամ փակ դռների […]

ԻՊԱՍ-ի իրավաբանը մասնակցել է «Բանաձև ակումբ» հաղորդաշարին

2017թ. նոյեմբերի 6-ին, Արմենիա ԹՎ-ի եթերում հեռարձակվող «Բանաձև Ակումբ» հաղորդաշարի 4-րդ թողարկմանը մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը: Հասմիկ Հարությունյանը, հանդիսանալով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական խմբի անդամ, անդրադարձ է կատարել  ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին, պահման պայմաններին, բուժսպասարկման վիճակին, սանիտարահիգենիկ վիճակին, […]

Անդրիաս Ղուկասյանի կնոջ՝ Անահիտ Թարխանյանի հայտարարությունը

2013 թ ՀՀ նախագահի թեկնածու և «Ռադիո Հայ» լրատվամիջոցի Տնօրենների Խորհրդի նախագահ Անդրիաս Ղուկասյանի կնոջ՝ Անահիտ Թարխանյանի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 06.11.2017 Սկսած 2013 թ՝ այն պահից, երբ Անդրիաս Ղուկասյանը առաջադրեց իր թեկնածությունը նախագահական ընտրություններում և երկրում իշխանության հանդեպ ձևավորված մենաշնորհին մարտահրավեր նետեց, սկսվեցին մեր ընտանիքի համակարգված հետապնդումները, իսկ 2016 թ հուլիսին իմ ամուսնուն ապօրինի ձերբակալեցին կեղծ մեղադրանքով […]

Ներկայացվել են պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիուտի օրենսդրական փոփոխություններն ու առկա ռիսկերը

2017 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի տարեկան հաշվետվության ներկայացումը: Միջոցառմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել նաև խմբի անդամ, «Իրավունքների պաշպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Հասմիկ Հարությունյանը: Վերջինս ներկայացրել է ՀՀ-ում պատժից ազատման, մասնավորապես պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի հետ կապված հարցերը, խնդիրներն ու օրենսդրական փոփոխությունները: Հ. […]