«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության մոտեցումները Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվելիք համապարփակ եվ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ

Կարևորելով հանրության շրջանում պետության, ինչպես նաև Եվրոպական Միության գործունեության նկատմամբ վստահության ձևավորումն ու ամրապնդումը՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (Գործընկերություն) ողջունում է Համաձայնագրի տեքստի հրապարակումը: Գործընկերությունը կարևորում է Համաձայնագրի տեքստի հրապարակումը որպես հաշվետվողականության, հրապարակային և թափանցիկ գործունեություն ապահովման առաջին անհրաժեշտ քայլ, և հույս է հայտնում, որ ստորագրվելուց հետո նույնպես հետևողականորեն կպահպանվի այս սկզբունքը Համաձայնագրի դրույթների […]