ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հրապարակման վերաբերյալ

18.10.2017   ԵՄ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը ողջունում է Եվրոպական միության խորհրդի հաստատմանը ներկայացված Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հրապարակումը։   Մենք այս քայլը գնահատում ենք որպես արդյունավետ բանակցային գործընթացի վկայություն եւ երկկողմանի համագործակցությունը խորացնելու եւ դրան պարտադիր իրավական բնույթ տալու՝  կողմերի լիակատար փոխըմբռնման եւ շահագրգռվածության արտահայտություն։ […]