ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Անդրեաս Ղուկասյանի կալանքի վերաբերյալ

13 սեպտեմբերի, 2017 Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խիստ մտահոգված է «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանի՝ ավելի քան 12 ամիս տեւող կալանքով։ Անդրեաս Ղուկասյանն ազատազրկվել է 2016 թվականի հուլիսի 29-ին, երբ ոստիկանությունը Սարի-Թաղում հատուկ միջոցներ կիրառեց հավաքի մասնակիցների նկատմամբ, իսկ այնուհետեւ հավաքի մասնակիցներին, լրագրողներին ենթարկեց ֆիզիկական բռնությունների եւ հետապնդումների: Հետագայում […]

ՄԻԵԴ նոր որոշում՝ Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի

2017 թվականի սեպտեմբերի 14-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նոր որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ: Դատարանը որոշմամբ ընդունել է, որ պետությունը ձախողել է դիմումատուի՝ վատ վերաբերմունքի վերաբերյալ բարձրացված հարցի կապակցությամբ արդյունավետ քննության իրականացումը, ինչը հանգեցրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման՝ ընթացակարգային ասպեկտով: Գործի մանրամասները՝ հղումով http://hudoc.echr.coe.int/eng?i=001-176930