Տեղեկանք «Մարդու իրավունքների և արդարադատության ճգնաժամը Հայաստանում 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին»

Տեղեկանքը պատրաստվել է  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից:

Տեղեկանքում ներկայացված է «Սասնա Ծռեր» խմբի գործողությունների, դրան շաղկապված իրադարձությունների մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումների հիմքով իրականացվող դատաքննությունների, ինչպես նաև Վահան Շիրխանյանի և այլոց գործի դատաքննությունների, շրջանակներում արձանագրված մարդու իրավունքների, և հատկապես՝ արդար դատաքննության իրավունքի խախտումները:

Տեղեկանքն ամփոփում և ներկայացնում է՝

  • դատական նիստերին մասնակցող քաղաքացիների նկատմամբ հետապնդումները,
  • փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերը,
  • փաստաբանների նկատմամբ դրսևորվող հետապնդումները և ճնշումները,
  • ամբաստանյալների նկատմամբ կիրառված բռնությունների և հետապնդումների վերաբերյալ դրսևորումները,
  • ինչպես նաև այդ դրսևորումների գնահատկանն ըստ մարդու իրավունքների պաշտպանության ստանդարտների։

Մասնավորապես՝

  • փաստաբանների անձնական զննության իրավաչափության խնդիրը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (մարդու անձնական կյանքի նկատմամբ հարգանքը)
  • փաստաբանների և ամբաստանյալների նկատմամբ դատական սանկցիաների կիրառումն ու դատական նիստերից հեռացնելն արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից։

Տեղեկանք Մարդու իրավունքների և արդարադատության ճգնաժամը Հայաստանում 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին