Դատարանը հետապնդում է փաստաբաններին. Հայկուհի Հարությունյան

 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը Ազատության ԹՎ-ի եթերում ներկայացնում է «Սասնա Ծռեր» խմբի գործողությունների, դրան շաղկապված իրադարձությունների մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումների հիմքով իրականացվող դատաքննությունների, ինչպես նաև Վահան Շիրխանյանի և այլոց գործի դատաքննությունների, շրջանակներում արձանագրված մարդու իրավունքների, և հատկապես՝ արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախտումները:

 

 

Կից կարող եք ծանոթանալ ԻՊԱՍ-ի կողմից պատրաստված «Մարդու իրավունքների և արդարադատության ճգնաժամը Հայաստանում 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին» տեղեկանքին:

Տեղեկանքն ամփոփում և ներկայացնում է

  • դատական նիստերին մասնակցող քաղաքացիների նկատմամբ հետապնդումների,
  • փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտման,
  • փաստաբանների նկատմամբ դրսևորվող հետապնդումների և ճնշումների,
  • ամբաստանյալների նկատմամբ կիրառված բռնությունների և հետապնդումների վերաբերյալ դրսևորումները, ինչպես նաև այդ դրսևորումների գնահատկանն ըստ մարդու իրավունքների պաշտպանության ստանդարտների։