ՀՀ փաստաբանների պալատի պատասխանը ԻՊԱՍ-ի կողմից ներկայացված առաջարկություններին

2017թ.-ի հուլիսի 27-ին  ՀՀ փաստաբանների պալատը պատասխանել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից «Սասնա Ծռեր» խմբի գործողությունների, դրան շաղկապված իրադարձությունների մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումների հիմքով իրականացվող դատաքննությունների, ինչպես նաև Վահան Շիրխանյանի և այլոց գործի դատաքննությունների, շրջանակներում արձանագրված մարդու իրավունքների, և հատկապես՝ արդար դատաքննության իրավունքի խախտումների վերաբերյալ կազմված տեղեկանքին։ Գրության մեջ ՀՀ փաստաբանների պալատը իր շնորհակալություն […]

Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 24-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Լրագրողների նկատմամբ բռնությունները Սարի թաղի դեպքերի ժամանակ. գնահատականներ մեկ տարի անց» թեմայով քննարկումը: Բանախոսներն էին՝ Հայկուհի Հարությունյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, Աշոտ Մելիքյան, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ, Մարութ Վանյան, lragir.am կայքի լրագրող: Հետևեք «Լրագրողների նկատմամբ բռնությունները Սարի թաղի դեպքերի ժամանակ. գնահատականներ մեկ տարի անց» […]

«Արտահայտվելու և Հավաքների ազատության խթանումը քաղաքացիական հասարակության ներսում»

2017 թվականի հուլիսի 21-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցավ կոնֆերանս «Արտահայտվելու և Հավաքների ազատության խթանումը քաղաքացիական հասարակության ներսում» թեմայով։ Կոնֆերանսը կազմակերպվել է GLOBAL FOCUS և Civic Initiatives Support Center կազմակերպությունների կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ հետ համագործակցությամբ ՀԿ-ների Սևծովյան ֆորումի շրջանակներում։Կոնֆերանսին մասնակցում են տարածաշրջանի մոտ 10 երկրներից ժամանած իրավապաշտպաններ, ակտիվիստներ և փորձագետներ։ Կոնֆերանսին են մասնակցել նաև «Իրավունքների պաշտպանություն […]

Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր

2017թ. հուլիսի 18-ին տեղի ունեցավ, «Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» խորագրով հանրային քննարկումը: Հանդիպմանը մասնակցում էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր իրենց գնահատականները տվեցին  Հայաստանում քրեական արդարադատություն իրականացման, իրավունքի սահմանափակման, ամբաստանյալների նկատմամբ բռնությունների, փաստաբանների գործունեությանը խոչընդոտելու, դատարանների և դատավորների անկախության վերաբերյալ: Քննարկմանը իր խոսքով հանդես եկավ նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ՝ Հայկուհի Հարությունյանը: […]

Հայաստանը քաղբանտարկյալներ ունեցող ԵԱՀԿ երկրներից է

2017 թ. հուլիսի 4-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Բելառուսի իրավապաշտպանների և «Քաղաքացիական համերաշխության» պլատֆորմի նախաձեռնությամբ, որի անդամ է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 26-րդ ամենամյա նստաշրջանի նախօրեին տեղի ունեցավ ԵԱՀԿ քաղաքացիական հասարակության զուգահեռ ֆորումը: Ֆորումի ավարտին ընդունվեց ամփոփիչ բանաձև, որում մասնակիցները Հելսինկյան սկզբունքների իրականացման խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ ԵԱՀԿ պարտավորությունների և միջազգային հասարակության ռազմավարության […]

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը անընդունելի է համարում «Ոսկե Ծիրան» փառատոնի շրջանակներում դրսեւորված գրաքննությունը եւ խտրականությունը:

15.07.2017 Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, անտեսելով նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը, հրաժարվել է իրեն պատկանող Մալյան թատրոնի դահլիճը տրամադրել «Ոսկե Ծիրան» Երեւանի 14-րդ միջազգային կինոփառատոնին: Դրա արդյունքում փառատոնի ծրագրից հանվել է «Հայեր. հայացք ներսից եւ դրսից» խորագրով մոտ 40 ֆիլմերի արտամրցութային ցուցադրումը։ Ըստ միության ներկայացուցիչների` հարթակի մերժումը պայմանավորված է եղել մայիսի 23-ին ՀԿՄ նախագահ Ռուբեն Գեւորգյանցի մահվան կապակցությամբ այդ կառույցում շարունակվող […]

Հյուման Ռայթս Ուոչ. Վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները ստվերում են աղմկահարույց դատավարության ընթացքը

(Երևան) – Լուրջ հանցագործությունների մեջ մեղադրվող զինված ընդդիմադիր խմբի չորս անդամները Հայաստանում հայտարարել են, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում ոստիկանությունը ծեծի է ենթարկել նրանց, ասվում է Human Rights Watch-ի կողմից այսօր տարածված հաղորդագրության մեջ։ Իշխանությունները պարտավոր են արագ, մանրակրկիտ և արդյունավետ քննություն անցկացնել ծեծի մասին արված հայտարարության հիմքով և պատասխանատվության ենթարկել ցանկացած վատ վերաբերմունքի համար պատասխանատու անձանց: […]