SOS ինտերնետային հաղորդաշարի գործով կհրապարակվի ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը

2017թ. Հունիսի 28-ին, ժամը 12:30-ին ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը կհրապարակի որոշում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, SOS ինտերնետային հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ:

 

Հիշեցնենք, որ   SOS ինտերնետային հաղորդաշարի գործով փաստաբան Հ.  Հարությունյանը դիմել էր ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան,  բողոքարկելու թիվ ԵԱՔԴ/2551/02/15 գործով դատարանի որոշումը՝ ոստիկանության ներկայացուցիչներ Արթուր Մադաթյանի և Սերգեյ Զաքարյանի հայցի բավարարման և հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու մասով, նյութական և դատավարական իրավունքի խախտման հիմքով:

 

2015թ. հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ Ոստիկանության և ՀՀ ոստիկանության ծառայողներ Արթուր Ռաֆիկի Մադաթյանի և Սերգեյ Սերյոժայի Զաքարյանի հայց են ներկայացրել ընդդեմ ՏՕՏ ինտերնետային շոուի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի՝ հաղորդման 11-րդ թողարկման ընթացքում հրապարակայնորեն արտահայտած վիրավորանքի համար անձին քաղաքացիական պատասխանատվության ենթարկելու պահանջով:

 

SOS ինտերնետային հաղորդաշարի գործը բողոքարկվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան