Հունիսի 13-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում«Սպառնալիքներ իրավապաշտպան Արթուր Սաքունցի հասցեին. իրավապահ մարմինների արձագանքը» թեմայով: Քննարկման բանախոսներն են` Արթուր Սաքունց, Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Հայկուհի Հարությունյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ: Հրավեր է ուղարկվել նաև ՀՀ Դատախազություն և Ոստիկանություն: http://www.media-center.am/hy/1497266180
Day: June 13, 2017
Միջադեպ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով նիստից առաջ
Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում արտագնա կարգով ընթացող՝ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ դատական կարգադրիչները ցանկանում էին ստուգել պաշտպանների պայուսակներն ու նրանց անձնական խուզարկության ենթարկել։ Փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Տիգրան Հայրապետյանը և Նինա Կարապետյանցը հրաժարվեցին բացել իրենց պայուսակները, իսկ անձնական տվյալների գրանցումը համարեցին ապօրինի։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք դատավորին և դատախազներին ենթարկել են […]