Զեկույց «Մարդու իրավունքների խախտումները Հայաստանում 2016 թվականի հուլիսի 17-30» համառոտ տարբերակ

Սույն զեկույցի պատրաստումը հնարավոր է դարձել իրականացնել «Բաց հասարակության հիմնադրամներ»-Հայաստան և «Ժողովրդավարության ազգային հիմնադրամ» կազմակերպությունների աջակցությամբ:

Զեկույցը կազմել են՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, «Խոսքի Ազատության Պաշտպանության Կոմիտե» ՀԿ-ն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը , «Հայաստանի Հելսինկյան Կոմիտե» ՀԿ-ն, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն:

Սույն զեկույցն անդրադառնում է Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի հուլիսի 17-30-ը տեղի ունեցած դեպքերին՝ դրանք ներկայացնելով բացառապես մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից և մանրամասներ տրամադրելով խախտումների հանգամանքների, հետևանքների վերաբերյալ:

Զեկույց Մարդու իրավունքների խախտումները Հայաստանում, 2016 թվականի հուլիսի 17-30 Համառոտ տարբերակ