Մամուլի ասուլիս «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-30» Զեկույցի ներկայացում

2017 թվականի հունիսի 8-ին, ժամը 11:30-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ 2016թ. հուլիսյան դեպքերի վերաբերյալ Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից պատրաստված «Մարդու իրավունքների խախտումները Հայաստանում 2016թ. հուլիսի-30-ը» զեկույցի ներկայացումը: Որպես բանախոսներ հանդես եկան «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի»  իրավաբան Ռոբերտ Ռևազյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանը, լրագրողների […]

Մահվան սպառնալիք, իրավապաշտպանի նկատմամբ

Human Rights Watch միջազգային  իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով իրավապաշտպան Արթուր Սաքունցի կյանքի դեմ ուղղված սպառնալիքներին. «Իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն սպառնալիքները, որոնց մասին ասվել է իրավապաշտպանի Facebook-ի էջում, և ապահովեն նրա անվտանգությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Ոչ մեկը չի կարող մահվան սպառնալիքներ ստանալ կառավարությանը քննադատելու համար»,- ասել է Human Rights Watch-ի՝ Կենտրոնական Ասիայի […]

Զեկույց «Մարդու իրավունքների խախտումները Հայաստանում 2016 թվականի հուլիսի 17-30» համառոտ տարբերակ

Սույն զեկույցի պատրաստումը հնարավոր է դարձել իրականացնել «Բաց հասարակության հիմնադրամներ»-Հայաստան և «Ժողովրդավարության ազգային հիմնադրամ» կազմակերպությունների աջակցությամբ: Զեկույցը կազմել են՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, «Խոսքի Ազատության Պաշտպանության Կոմիտե» ՀԿ-ն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը , «Հայաստանի Հելսինկյան Կոմիտե» ՀԿ-ն, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն: Սույն զեկույցն անդրադառնում է Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի […]