Մամուլի Հաղորդագրություն «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-30» Զեկույցի ներկայացում

Հունիսի 8-ին, ժամը 11:30-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի կունենա 2016թ. հուլիսյան դեպքերի վերաբերյալ Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից պատրաստված «Մարդու իրավունքների խախտումները Հայաստանում 2016թ. հուլիսի-30-ը» զեկույցի ներկայացումը:

Բանախոսներն են.

 

Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտե, նախագահ

Դանիել Իոննիսյան, Իրազեկ քաղաքացիների միավորում, ծրագրերի համակարգող

Հայկուհի Հարությունյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, փաստաբան

Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության, պաշտպանության կոմիտե, նախագահ

Լևոն Բարսեղյան, լրագրողների պաշտպանության «Ասպարեզ» ՀԿ, նախագահ

Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիականա ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ, նախագահ

 

Զեկույցի նպատակն է.

2016 թվականի հուլիսյան իրադարձությունները ներկայացնող սույն զեկույցն անդրադառնում է Հայստանի Հանրապետությունում 2016 թվականի հուլիսի 17-30-ը տեղի ունեցած դեպքերին բացառապես մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից և մանրամասներ տրամադրում խախտումների հանգամանքների, հետևանքների վերաբերյալ:

 

Քննարկման նպատակն է.

Մեդիա կենտրոնի քննարկման նպատակն է վերստին բարձրաձայնել մարդու իրավունքների խախտումների փաստերը, վերստին բարձրացնել դրանց համար պատասխանատվության պահանջը: Առավել ևս, երբ հուլիսյան դեպքերով քաղաքացիների  դատավարությունները շարունակվում են, իսկ Սասնա ծռերի խմբի 14 անձանց գործով դատավարությունները շուտով կսկսվեն:

Ավելացնենք նաև, որ հուլիսյան դեպքերից տուժած քաղաքացիների գործերով մինչ օրս որևէ ոստիկան չի ենթարկվել պատասխանատվության:

Հանրության կողմից ներկայացված խախտումների շուրջ փաստերին ծանոթանալուց հետո ակնկալվում է 2017 թվականի հուլիսին կազմակերպել ընդլայնված քննարկում՝ անդրադառնալով և ներկայացնելով մեկ տարի տևած նախաքննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ: