15 հոգով հերթ կանգնելով ծեծել են Արայիկ Խանդոյանին. փաստաբան

Արայիկ Խանդոյանն իսկապես բռնության է ենթարկվել և խոշտանգվել է ամենադաժան ու անմարդկային ձևով, այս մասին հայտարարեց վերջինիս փաստաբան Արայիկ Պապիկյանը: «Նրան դատարանի շենքի խցում մոտավորապես 15 մարդ դաժան ծեծի է ենթարկել: Ընդորում, քանի որ խուցը փոքր է եղել, հերթ են կանգնել` հերթով են մտել ծեծելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը: Ըստ Պապիկյանի` երբ  Արեգ Կյուրեղյանին […]

Հրապարակվեց SOS ինտերնետային հաղորդաշարի գործով ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը

2017թ. հունիսի 28-ին, ժամը 12:30-ին ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը  հրապարակեց որոշում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, SOS ինտերնետային հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ: Դատարանը որոշում կայացրեց մերժել ներկայացված վերաքննիչ բողոքը և ուժի մեջ թողնել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. մարտի 14-ի թիվ […]

Բերետավորները բռնություն են կիրառել Լուսինե Սահակյանի նկատմամբ.կա բերման ենթարկված

Լարված իրավիճակ է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում, որտեղ հավաքված են «Սասնա Ծռերի» համակիրները: Փաստաբաններ Լուսինե Սահակյանը եւ Արա Զաքարյանը ականատես են եղել, թե ինչպես են տասնյակից ավելի կարմիր բերետավորներ քաշելով, ըստ փաստաբան Ինեսսա Պետրոսյանի` նաեւ ծեծելով, բերման ենթարկում քաղաքացիներից մեկին: Փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Արա Զաքարյանը փորձել են պաշտպանություն […]

SOS ինտերնետային հաղորդաշարի գործով կհրապարակվի ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը

2017թ. Հունիսի 28-ին, ժամը 12:30-ին ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը կհրապարակի որոշում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, SOS ինտերնետային հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ:   Հիշեցնենք, որ   SOS ինտերնետային հաղորդաշարի գործով փաստաբան Հ.  Հարությունյանը դիմել էր ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան,  բողոքարկելու թիվ ԵԱՔԴ/2551/02/15 գործով դատարանի որոշումը՝ ոստիկանության ներկայացուցիչներ […]

ԱլԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ երկրում տիրող իրավիճակը քննադատաբար գնահատելու կարեւորության մասին

26 հունիսի, 2017 Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը Հայաստանի Հանրապետության իշխանություններից կառուցողական մոտեցումներ է ակնկալում քաղաքական գործընթացների, բարեփոխումների առաջխաղացման եւ ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտներում տիրող իրավիճակի քննադատության նկատմամբ։ Ցավոք, վերջին ամիսներին մենք բազմիցս ականատես ենք եղել այդպիսի քննադատության հանդեպ մերժողական վերաբերմունքի։ Մասնավորապես, անընդունելի են 2017թ. խորհրդարանական ու Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հայաստանյան […]

Բանտային գնումներ.մաս 3

Բանտարկյալի հարազատը «վճարում» է կրկնակի Պետությունը հարկատուների բազմամիլիոնանոց միջոցներով գնում է ահռելի քանակությամբ սնունդ ու հագուստ, բայց նույն սնունդն ու հագուստը բանտ են հասցնում ազատազրկվածների հարազատները։ Ստացվում է, որ բանտարկյալների հարազատները «վճարում» են կրկնակի՝ որպես հարկատու և որպես հարազատ։ 6240 օրական մեկ ազատազրկվածին պետական բյուջեից նախատեսված գումարից 700 դրամն է հատկացվում բանտվածի սննդի համար: Մնացած […]

Բանտային առողջապահության ոլորտին առնչվող օրենսդրական նախագծերի ներկայացում

2017թ. հունիսի 23-ին Էրեբունի Պլազայում կայացավ  Բանտային առողջապահության ոլորտին առնչվող օրենսդրական նախագծերի ներկայացումը թեմայով կլոր սեղանը: Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչ Արման Պողոսյանը, ՀՀ արդարադատության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, քրեակատարողական վարչության աշխատակիցներ, բժիշկներ: Կլոր սեղանին մասնակցել է […]

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ (GRECO) ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) այսօր հրապարակել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամների վարքագծի կանոնակարգի վերաբերյալ քննադատական գնահատական, որում առանձնացվել են զգալի թերություններ ու առաջարկվել մի շարք բարելավումներ։ ԳՐԵԿՈ-ի նախագահ Մարին Մրչելան ողջունել  է Վեհաժողովի կողմից ձեռնարկված քայլերը՝ կապված ԵԽԽՎ-ին ուղղված կոռուպցիոն մեղադրանքների հետ։ «Կոռուպցիայի կանխարգելումն ու դրա դեմ պայքարը սկսվում է մեր […]

Արայիկ Խանդոյանին պատժախուց են տարել

Երեկ առավոտյան՝ դատարան բերելուց առաջ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի մոտ խուզարկության ժամանակ արգելված իր են գտել: «Ա1+»-ի հետ զրույցում պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ դատարանից վերադառնալիս նրան ոչ թե խուց են տարել, այլ 5 օրով պատժախուց:   Պաշտպանը դեռ չի ուզում բարձրաձայնել, թե ինչ արգելված իրի մասին է խոսքը, քանի դեռ ՔԿՀ վարչությունն […]

Հայ լրագրողների նկատմամբ բռնությունների վերաբերյալ 3 գործ՝ ՄԻԵԴ-ում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանի տեղեկացմամբ՝ հուլիսյան դեպքերի հետ կապված այս պահին երեք լրագրողի անհատական գործ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից գրանցված է: Տիկին Հարությունյանը վստահեցրեց, որ դրանց մի մասը քիչ ավելի ուշ կուղարկվի ՄԻԵԴ՝ հասկանալուց հետո, թե ՀՔԾ-ի կողմից ինչ ընթացք են գործերը ստանում:   «Մեդիա կենտրոնում» «Լրագրողների անվտանգությունն ու […]