Գուրգեն Նիկոլյան

ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել ՀՀ Կառավարությանը Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի գործի կապակցությամբ

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2016 թվականի նոյեմբերի 17-ին կոմունիկացրել է Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի գանգատը:

Գործը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից ՄԻԵԴ է ներկայացվել 2014 թվականի նոյեմբերի 13-ին:

Գանգատում բարձրացվել է Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածների խախտման հարցը: Մասնավորապես, դիմումատուն Կոնվենցիայի 6.1 հոդվածի ներքո բողոք է բարձրացրել այն մասին, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում իր անգործունակության վերաբերյալ դատավարությունը չի եղել մրցակցային, բացի այդ դիմումատուն զրկված է եղել դատարանի հասանելիության և իր գործունակությունը վերականգնելու հնարավորությունից:

Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո դիմումատուն բողոք է բարձրացրել այն մասին, որ անգործունակությունից զրկելը խախտել է վերջինիս անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը:

Մանրամասների համար տես՝

 

Մարդու իրավունքների Եվրոպական դատարան

 

Client of the PRWB NGO, who was illegally taken and kept to the “Nubarashen” psychiatric medical center without his consent was released.

A CITIZEN IS ILLEGALLY KEPT IN “NUBARASHEN” PSYCHIATRIC HOSPITAL

Եվրոպական դատարանը կքննի Հայաստանում անգործունակ ճանաչված անձանց ոչ արդյունավետ պաշտպանության հարցերը