ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերի քննարկում Կառավարության և քաղհասարակության միջև

Մայիսի 19-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ՀՀ կառավարության և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև հանդիպում, որի նպատակն էր քննարկել ՀՀ-ԵՄ 2017-2020թթ. գործընկերության առաջնայնությունների փաստաթղթի ուրվագիծը, ինչպես նաև համապատասխան ուղղություններով համատեղ աշխատանքի հնարավորությունները:

Հանդիպմանը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, մասնակցեցին ՀՀ արտաքին գործերի, տնտեսական զարգացման ու ներդրումների, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների և արդարադատության նախարարների տեղակալները, Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի գործադիր կոմիտեի, քարտուղարության ու մի շարք անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել երկխոսությունը Հայաստան-ԵՄ օրակարգային հարցերի շուրջ:

 

http://www.mfa.am/hy/press-releases/item/2017/05/19/arm_eu_civsociety/