ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՄ դրամաշնորհների չարաշահման վերաբերյալ

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմն իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում կոռուպցիայի եւ խարդախության փաստերի առնչությամբ արդեն ավարտված եւ դեռեւս հետաքննության փուլում գտնվող գործերի վերաբերյալ: Մենք ողջունում ենք Հայաստանում ԵՄ պատվիրակության քայլերն` ուղղված օրինախախտումների եւ հանցագործությունների բացահայտմանը:   Միջազգային կազմակերպությունները եւ, մասնավորապես, Եվրոպական միությունը` որպես Հայաստանին ամենամեծ ֆինանսական օժանդակությունը ցուցաբերող […]