ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆԿԵՏՈՒՄ. Ի՞ՆՉՊԻՍԻՆ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԴԵՐԸ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ:

 

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը 2017 թվականի մայիսի 10-ին (ԱլԳ ՔՀՖ) Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի հետ մեկտեղ կազմակերպել է «Ուղենշային ընտրություններ Հայաստանում. փոխել ալիքի ուղղությունը թե՞ պահպանել ստատուս քվոն» թեմայով միջոցառումը:

Կազմակերպած քննարկումը համախմբել էր քաղաքացիական հասարակության փորձագետներին և ինստիտուցիանալ գործընկերներին, ովքեր կարծիքների փոխանակում արեցին 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Հանդիպում-քննարկմանը մասնակցում էր նաև «Իրավունքներ պաշտպանության առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը, որի ընթացքում նա ներկայացրեց ընտրությունների ընթացքում տեղի ունեցած մի շարք ընտրախախտումներ՝ ներառյալ ընըտակաշառքը: Վերջինս, մասնավորապես, ընդգծեց որ ընտրախախտումների մեծ մասը համապատասխանաբար չեն դիտարկվել համապատասխան իրավասու մարմինների կողմից կամ նույնիսկ անտեսվել են վերջիններիս կողմից: Ինչպես նշել է Հ. Հարությունյանը իրավասու մարմինները մերժել են  կիրառել համապատասխան պատժամիջոցներն ընտրախախտումներ իրականացրած անձանց նկատմամբ՝ հետագայում նման դեպքերի կանխումը բացառելու համար: Հարկ է նշել, որ այս լույսի ներքո ազդարարների պաշտպանության օրենսդրության բացակայությունը կարևոր մարտահրավեր կարող է դիտարկվել՝ բողոքարկման ընթացակարգի պատշաճ իրականացման համար:

Armenia at a Turning Point: What Role for the Parliament in the New Parliamentary Republic?