Հայտարարություն լրագրողների նկատմամբ բռնությունների վերաբերյալ

Մայիսի 14-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների օրը, արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնությունների 2 և տարատեսակ խոչընդոտումների 4 դեպք։ Մասնավորապես, մայրաքաղաքի Նար-Դոս փողոցում տեղակայված Հանրապետական կուսակցության շտաբում հարձակվել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա, քաշքշել ու հարվածել նրան։ Իսկ Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 64 դպրոցում (10/29 ընտրատեղամաս) բռնություն է կիրառվել «Armtimes.com» լրատվական կայքի թղթակից Տաթև […]

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆԿԵՏՈՒՄ. Ի՞ՆՉՊԻՍԻՆ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԴԵՐԸ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ:

  Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը 2017 թվականի մայիսի 10-ին (ԱլԳ ՔՀՖ) Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի հետ մեկտեղ կազմակերպել է «Ուղենշային ընտրություններ Հայաստանում. փոխել ալիքի ուղղությունը թե՞ պահպանել ստատուս քվոն» թեմայով միջոցառումը: Կազմակերպած քննարկումը համախմբել էր քաղաքացիական հասարակության փորձագետներին և ինստիտուցիանալ գործընկերներին, ովքեր կարծիքների փոխանակում արեցին 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: […]

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակման վերաբերյալ

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը խորը ափսոսանքով է ընդունել ԵԱՀԿ  երեւանյան գրասենյակի փակման վերաբերյալ տեղեկությունը: Ինչպես ԵԱՀԿ-ն ամբողջությամբ, այնպես էլ նրա գրասենյակը Հայաստանում անգնահատելի ներդրում ունեն մեր երկրի տարբեր ոլորտների առաջընթացի գործում: Որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` մեզ համար առանձնապես գնահատելի են միջազգային հեղինակավոր այս կազմակերպության այն ծրագրերը, որոնք նպաստել են ժողովրդավարական ինստիտուտների, այդ թվում ընտրական […]

ՀՀԿ շտաբներից մեկում բռնություն են գործադրել «Ազատության» լրագրողի նկատմամբ

Նար-Դոս փողոցում տեղակայված Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) շտաբներից մեկում հարձակվել են «Ազատության» լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա, խոչընդոտել նրա աշխատանքը, քաշքշել ու հարվածել նրան։ Լրագրողը նկատել է, որ շտաբ են բերում մի շարք քաղաքացիների, մի քանի րոպե հետո նրանք դուրս են գալիս, առանձնանում շտաբի մոտակայքում։ Լրագրողը տեսել է, թե ինչպես է շտաբից դուրս եկած քաղաքացիներից մեկը պայուսակից […]

Հելսինկյան ասոցիացիայի հայտարարությունը՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնությունների մասին

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ-ն խստորեն դատապարտում է 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնությունները, մասնավորապես ԱԺ պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր՝ Լիլիթ Դրամփյանի, ինչպես նաև լրագրողների նկատմամբ ընտրական տեղամասերում և ՀՀԿ-ի շտաբներում կիրառված բռնությունները: Անընդունելի ենք համարում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչի կանխակալ  հայտարարությունը, որով Զարուհի Փոստանջյանի նկատմամբ […]