ՄԻԵԴ  է ներկայացվել դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման մերժման հարցը

 

2017թ. մայիսի 4-ին  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բարձրացնելով պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի խնդիրները ու դրանով պայմանավորված դատապարտյալի ազատության իրավունքի խախտման հարցը:

 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դատապարտյալ Հ. Ն.-ի պայմանական վաղաժամկետ ազատման հարցի մերժումը բողոքարկվել էր դատական կարգով: Հաջողության չհասնելով ներպետական մակարդակում՝ կազմակերպության իրավաբանները բողոք են ներկայացրել ՄԻԵԴ՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտման հիմքով:

 

Ներկայացված բողոքում նշվել է, որ ՀՀ-ում բացակայում է պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի ներքո գործող օբյեկտիվ և արդյունավետ մեխանիզմ, որը թույլ կտար արդյունավետորեն քննել անձի պատժի հետագա կրման անհրաժեշտությունը: Նման մեխանիզմի բացակայությունը հանգեցնում է ինչպես որոշման գործընթացում ներգրավված Անկախ հանձնաժողովի, այնպես էլ դատարանի կողմից չհիմնավորված և չանհատականացված որոշման կայացմանը, ինչն էլ խախտում է դատապարտյալի ազատության իրավունքը:

 

The Rejection of the early conditional realease has been appealed in judicial order