Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խնդրանքով Միջազգային համագործակցություն հանուն մարդու իրավունքների կազմակեպությունը փաստահավաք առաքելության խումբ էր ուղարկել Հայաստան 2016 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը ներառյալ հետաքննելու Երևանում տեղի ունեցող խաղաղ ցույցերի մասնակիցներին ցրելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը:
Առաքելության ներկայացուցիչները հարցազրույցներ են վերցրել տուժվածներից, լրագրողներից, փաստաբաններից, ինչպես նաև ՔԿՀ ներկայացուցիչներից, ովքեր ուղղակիորեն և անձամբ տուժել են ոստիկանական գործողություններից: Հետաքննության արդյունքում պատրաստված հաշվետվությունը ներկայացնում է լրագրողներին բռնության ենթարկելու բազմաթիվ դեպքերը, խաղաղ հավաքների մասնակիցներին ծեծի ենթարկելու դեպքերը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց կողմից ոտնձգության դեպքերը հուլիսյան իրադարձությունների ժամանակ: Հայաստանի Հելսինկյան ասոցացիան և Իրավունքների պաշտպանության առանց սահմանների հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն աջակցել են հաշվետվության մշակմանը աշխատանքներին, որի շրջանակներում Միջազգային համագործակցություն հանուն մարդու իրավունքների կազմակեպությունը և գործընկերները հանդիպումները են ունեցել Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչներին հետ՝ քննարկելու հաշվետվության արդյունքները և առաջարկությունները:
Իրավունքների պաշտպանության առանց սահմանների հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյան համագործակցելով Միջազգային համագործակցություն հանուն մարդու իրավունքների կազմակեպության հետ՝ ուսումնասիրել է 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած ցույցերի ընթացքում արձանագրված մարդու իրավունքների խախտումներին առնչվող դեպքերը: