Դատապարտյալի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման մերժումը բողոքարկվել է դատական կարգով  

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական օգնության շրջանակներում դատապարտյալ Հ. Ն.-ին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմում է ներկայացվել դատարան՝ հիմք ընդունելով, որ անձն ունի ազատության իրավունքի դատական պաշտպանության իրավունք և ՀՀ-ում դատարանն է միակ մարմինը, որը իրավասու է լուծելու դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը: Համաձայն քրեակատարողական հիմնարկի կողմից տրված բնութագրի՝ դատապարտյալը գնահատվել է […]